 
                        Դավիթ Տոնոյանն այցելել է Կենտրոնական հավաքակայան
 
                                    Ձմեռային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով, դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց տրամադրվածությամբ և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել։
Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանը հետևել է զորակոչի ընթացքին, բժշկական հանձնաժողովի աշխատանքներին, զրուցել բժիշկների հետ:
Պաշտպանության նախարարը եղել է նաև Կենտրոնական հավաքակայանի ճաշարանում, ծանոթացել մատուցվող սննդի վերաբերյալ զինակոչիկների կարծիքներին և լսել նրանց առաջարկները:
Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել զորակոչի կազմակերպման պատասխանատուներին՝ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու և զինակոչիկների կրթությունն ու մասնագիտական կարողությունները հաշվի առնելու վերաբերյալ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        