«Սա տեսածի և չտեսի միջև պայքար է, սա մաղձի ու մեծահոգության միջև պայքար է». Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կարմիր բերետավորների բեմադրությունը ԵՊՀ-ում և ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանի նկատմամբ տեղի ունեցածը` վստահաբար ռեպրեսիվ մեխանիզմի տարեվերջյան սալյուտների շարքից է:
Ի՞նչ ասեմ… Ո՞վ կմտածեր, որ 100-ամյա Մայր Բուհի ուսանողության վառ և ազնիվ գաղափարներով մտածող երիտասարդին վտանգավոր հանցագործի պես կձեռբակալեն ու բերման կենթարկեն ցուցադրաբար:
Վայելե՛ք պայքարի քաղցրությունն ու դառնությունը…
Ընդհանուր առմամբ, մենք հիմա նմանների և նրանցից տարբերվողների միջև պայքարի մեջ ենք: Սա հասունի և տհասի միջև պայքար է, սա գաղափարի և «կենցաղավարիության» միջև պայքար է, սա պատեհապաշտ, օպորտունիստ ստրկամիտների և սկզբունքային սնոբերի միջև պայքար է, անգրագիտության և լայն մտահորիզոնի միջև պայքար է: Սա տեսածի և չտեսի միջև պայքար է, սա մաղձի ու մեծահոգության միջև պայքար է, սա «ժուռնալիզմի» և պետականության ընկալման և կարևորման միջև պայքար է: Սա լայնախոհների և նեղմիտների միջև պայքար է: Վերջապես, սա անձնազոհության և լումպենության միջև պայքար է, որի թիրախը էլիտիզմն ու սոլիդությունն է:
# Սա պայքար է:
#Վեհ մնացեք»: