
Զլատանը պատրաստ է ընդունել «Միլանի» առաջարկը․ ANSA

Ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը, ով ազատ գործակալի կարգավիճակում է, մոտ է «Միլան» վերադառնալուն:
Ակումբին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո 38-ամյա շվեդը պատրաստ է ընդունել «ռոսոներների» առաջարկը։ Իբրահիմովիչը կայացրել է որոշում «Միլանի»՝ «Ատալանտայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:5):
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է հարձակվողի հնարավոր վերադարձի մասին:
«Սա հարց է ակումբի սեփականատերերի համար: Մարդիկ ավելի քան մեկ ամիս խոսում են Իբրայի գալու մասին:
Ես արդեն ասել եմ, որ Զլատանը չեմպիոն է, նա կարող է վճռականություն և բնավորություն բերել թիմին:
Այնպես որ, մենք կբարձրացնենք ինտենսիվությունն ու կենտրոնացումը նույնիսկ մարզման ընթացքում, էլ չեմ ասում հանդիպումների մասին»,- ասել է Պիոլին:
Սիրարփի Աղաբաբյան