
«Ամեն ինչ քննարկել եմ Ռոնալդուի հետ»․ Լուկակու

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն պատմել է, թե ինչպես է որոշում կայացրել տեղափոխվել իտալական ակումբ:
«Ես «Ինտեր» տեղափոխվելուց առաջ խոսեցի Կրիշտիանու Ռոնալդուի հետ, և նա ասաց ինձ, որ Սերիա Ա-ն աշխարհի ամենապաշտպանական լիգան է: Ամեն ինչ քննարկել եմ Ռոնալդուի հետ։ Նա ասաց ինձ, որ գոլ է խփել ամենուր, անկախ նրանից, թե որտեղ է խաղում, բայց Իտալիայում դա ամենադժվարն է անել: Եվ եթե Կրիշտիանու Ռոնալդուն այդպես է կարծում, ուրեմն դա ճիշտ է»,- ասել է Լուկակուն:
Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն Ա Սերիայի «Յուվենթուսի» համար 31 խաղում խփեց 21 գոլ, այս տարի` 14 խաղում՝ 10 գոլ: Լուկակուն այս մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում «Ինտերի» կազմում և դարձել 12 գոլի հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան