Կարգապահ եղեք ու զսպվածություն ցուցաբերեք ֆինանսական և գործնական ոլորտում։ Էմոցիաներն ու զգացմունքները կարող են պարուրել ձեզ, սակայն գործերում դրանց տեղը չէ։
Տուժածին առաջին օգնություն ցուցաբերելու հիմնական գործողություններն իմանալը կարևոր է, բայց յուրաքանչյուր գործողություն ունի հակազդեցություն, որի պատճառով մարդու կյանքն ավելի մեծ վտանգի մեջ կարող է գտնվել։
Կենտրոնական բանկի միջազգային պահուստները, որոնք արտահայտված են հիմնականում տարադրամով, արագորեն դատարկվում են։ Ընդամենը մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով կամ ավելի քան 11 տոկոսով։ Դեկտեմբերի 2 մլրդ 249 մլն դոլարի դիմաց՝ այս տարվա հունվարին ԿԲ արտաքին պահուստները մնացել են 1 մլրդ 994 մլն դոլար։
Եկեղեցում փակ վարագույրը ամեն անգամ՝ հատկապես Մեծ պահքի ընթացքում, մեզ հիշեցնում է, որ մարդկային մեղքի պատճառով Երկնքի արքայությունը դարձավ մեզ համար հեռու մի իրականություն, որին մենք պիտի կարողանանք վերադառնալ:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարկ է հիշեցնել, որ երկու ամսից՝ մայիսի 23-ին, նշանակված են Եվրոպական խորհրդարանի ընտրություններ, որի արդյունքներով կնշանակվեն Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահն և հանձնակատարները»:
Մերձավանի բնակիչ Կարեն Խնուսյանին, ով հանցավոր աշխարհում հայտնի է որպես «Հունաստանի Կարեն» փորձել են սպանել միանգամից երկու տարբեր խմբեր. Նախապատրաստողները հայտնաբերվել են, իրականացնողները՝ ոչ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից Հացառատ և Կալերի պ/կ-ներում հոսանքազրկման պատճառով, ս․թ․ մարտի 6-ին ժամը 11։00-17։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Գավառ քաղաքի, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս, Արծվաքար, Հացառատ գյուղերի ջրամատակարարումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ 2020 թվականի մարտի 2-ին բացելու է Վատիկանի գաղտնի արխիվները, որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներին:
Մեծ Բրիտանիայում արձանագրվել է ՄԻԱՎ-ից (մարդու իմունային անբավարարության վիրուս) հիվանդի բուժման՝ պատմության մեջ երկրորդ դեպքը՝ նրան վիրուսի նկատմամբ հազվագյուտ բնածին կայունությամբ դոնորից ոսկրածուծի փոխպատվաստումից հետո:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին:
168.am-ի հրապարակմանն արձագանքած գործարարը հայտնում է, որ այլևս կանգ չի առնելու, և ընկերության յուրացրած գումարների համար դիմելու է ոստիկանություն:
ՅՈւՆԵՍԿՕ-ն Սիրիայի՝ մարտական գործողությունների հետեւանքով ավերված Հալեպ քաղաքի հուշարձանների վերականգնման ընդգրկուն նախագիծ է պատրաստում, որի համար կօգտագործի անօդաչուներ եւ արհեստական ինտելեկտի ալգորիթմներ:
Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը գտնում է, որ պետք է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործող ձևաչափը:
Աժ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանական խումբը նրա առողջական վիճակի վերաբերյալ դիմում է պատրաստում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու, այդ թվում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի շուրջ քննարկումներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ ճանապարհային երթևեկության, այդ թվում՝ անվտանգության ապահովման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով, Ճանապարհային երթևեկության կանոններով և մի շարք այլ իրավական ակտերով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 5-ին մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը։
«Այնպես չէ, որ Հայաստանը որոշել է պարզապես քննարկումներ իրականացնել և ինչ-որ բաներ պարզել: Հայկական կողմը ետ է կանչել իր քարտուղարին, և դա ոչ միանշանակ է ընկալվել գործընկեր երկրների կողմից, քանի որ ինչ-որ պարտավորություններ խախտվել են, գործընկերներն այդ մասին տեղեկացվել են ոչ պատշաճ ժամկետներում»:
Բնապահպանության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագծերի փաթեթը, որով 01.07.2019 թվականից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 01.01. 2020 թվականից կսահմանվի հատուկ հարկ։
Հայաստանի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ նրա տուն թանգարանում ներկայացվեցին բացառիկ լուսանկարներ:
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը մարտի 4-ին հանդիպել է Իրաքի մշակույթի, զբոսաշրջության և հուշարձանների նախարար Աբդուլամիր ալ Համդանիին (Abdulameer al-Hamdani)։ Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար ալ Համդանիին շնորհավորել է պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն նախագահական վարկանիշում 2,5 տոկոսով առաջ է անցել Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյից եւ զբաղեցրել երկրորդ տեղը. առաջատարը մնում է շոումեն Վլադիմիր Զելենսկին, որին աջակցում է երկրի քաղաքացիների 25 տոկոսը:
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 3-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանը կիսանախագահական քաղաքական համակարգից անցում կատարեց խորհրդարանական համակարգի:
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անհրաժեշտ է համարում երկրում շաքարի հարկի ներդրումը:
Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարար Մոհամմեդ բին Ահմեդ ալ Բոուարդին ընդունել է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Մհեր Մկրտումյանին:
Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը մարտի 4-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Շվեդիայի ԱԳ նախարարության արարողակարգի վարչության ղեկավար, դեսպան Շարլոտ Վրանգբերգին (Charlotte Wrangberg):
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջուկային էներգիայի հարցերով խորհրդական, Ֆրանսիական միջուկային էներգիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորբաչևը և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: