Առաջիկա մեր հանդիպումն Ալիևի հետ նվիրված է լինելու, այդ թվում, բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու, այդ թվում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի շուրջ քննարկումներին: Այդ մասին Բրյուսելում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներին:

«Գիտեք, որ մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ։ Ըստ էության, ԼՂ հարցի կարգավորման եղանակների և նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել: Առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու, այդ թվում, բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարցի

կարգավորման համար, նախ և առաջ, արդյունավետ ֆորմատ ստեղծել, ապահովել, նախ և առաջ, Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031