Մեծ Բրիտանիայում արձանագրվել է ՄԻԱՎ-ից բուժման՝ պատմության մեջ երկրորդ դեպքը

Մեծ Բրիտանիայում արձանագրվել է ՄԻԱՎ-ից (մարդու իմունային անբավարարության վիրուս) հիվանդի բուժման՝ պատմության մեջ երկրորդ դեպքը՝ նրան վիրուսի նկատմամբ հազվագյուտ բնածին կայունությամբ դոնորից ոսկրածուծի փոխպատվաստումից հետո: Այդ մասին գրել է The Guardian թերթը:

Տղամարդն ստուգում է անցել ոսկրածուծի փոխպատվաստումից գրեթե երեք տարի անց եւ հակառետրովիրուսային թերապիայի բուժընթացի ավարտից 18 ամիս անց: Բարձր ճշգրտության թեստերը վարակի հետքեր չեն հայտնաբերել: Թերթի տվյալներով՝ 2007 թվականին նման կերպ բուժվել է մի հիվանդ Գերմանիայից: Նրա մոտ այժմ էլ վարակի հետքեր չեն հայտնաբերվում:

Ինչպես նշում է The Guardian-ը, փորձագետների մեծ մասը կարծում է, որ բուժման նման մեթոդը հազիվ թե համապիտանի դառնա, քանի որ բուժընթացը թանկ է նստում, բարդ է եւ կրում է ռիսկեր, ըստ որում դոնորների շրջանակը մեծ չէ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031