Ամերիկացի երկու սենատորներ՝ Ռենդ Փոլը եւ Թոմ Յուդալը, առաջարկել են նոր օրինագիծ, որն ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել հաղթանակը Աֆղանստանում եւ ավարտել պատմության մեջ ամենաերկարատեւ ռազմարշավը:
Աժ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունները:
Մարտի 1-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտք է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի։
Մարտի 6-ին, ժամը 03:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շրջանային փողոցի թիվ 2/3 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկից, որի բնակիչը բացակայում է, ջրալցվում է 7-րդ հարկի բնակարանը. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուրեր կան, որ դիալիզի բիզնեսի գործով մեղադրվող ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանին և եղբորը ՊՎԾ-ում պաշտոն ստանալու հարցում Դուք եք օգնել․ երեկ մեր լրագրողը հարցրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՊՎԾ պետի նախկին տեղակալ Հայկ Սարգսյանին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել մեծ թվով անձինք՝ նախկին եւ ներկա պաշտոնյաներ։ Ժամերի տարբերությամբ պանթեոնում կարող էիր «բախվել» հին ու նոր Հայաստանների հին ու նոր պաշտոնյաներ, սակայն տարբեր իրավիճակներում։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված գեներալ Միհրան Պողոսյանն էկզոտիկ մրգերի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող նոր ընկերություն է ստեղծել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վաղուց պետք է ստեղծված լիներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. օրենսդրության համաձայն՝ այն պետք է ստեղծված լիներ 2018 թվականի ապրիլի 10-ից՝ նոր սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո՝ 50-օրյա ժամկետում, այսինքն՝ մայիսի վերջերին:
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Արդյո՞ք բոլոր նրանք, ովքեր քննադատում են նոր իշխանություններին, հակահեղափոխականներ են կամ «ռոբասերժականներ», որոնք երազում են այս իշխանությունների լիակատար ձախողման եւ ասպարեզից արագ հեռանալու մասին։ Վստահ եմ, որ՝ ոչ, թեեւ իշխանության ներկայացուցիչները հենց այդպես էլ մտածում են։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ որոշ պատգամավորներ մտադիր են հանդես գալ հայտարարությամբ՝ առաջարկելով Երևանի ավագանուն փոխել դեռևս 2015թ. ընդունված որոշումը, ըստ որի՝ Երևանի գեղասահքի դպրոցն անվանակոչվել էր ռուս հայտնի գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի անունով:
«Փաստ» թերթը գրում է. «Երկու օր է՝ շատերի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Կարեն Բրուտյանը: Այս անգամ՝ ոչ պարգևատրումների հարցով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 13-14-ին Հայաստան է այցելելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Այցը պաշտոնական է, երկօրյա, օրակարգը հագեցած` ավանդական այց Ծիծեռնակաբերդ, հանդիպումներ երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, կաթողիկոսի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության ղեկավարության հետ բոլոր հանդիպումների ժամանակ քննարկել է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը շարունակում է մնալ երկկողմ հարաբերությունների գերակա առաջնահերթությունը:
«Արցախում, ինչպես հայտնի է, ուժերի վերադասավորման ու դիրքավորման գործընթացներ են սկսվել 2020թ. ընտրություններին ընդառաջ: «Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար, Սամվել Բաբայանի՝ ԱՀ նախագահի պաշտոնում առաջադրման ցանկությունը որոշակի խառնաշփոթ է ստեղծել Արցախի ընդդիմադիր ուժերի դաշտում, քանի որ Բաբայանի անձի հանդեպ վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կողմից նախաձեռնված Հայ սպաների միություն ստեղծելու նախաձեռնությունը այդպես էլ կմնա չիրականացած:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դեռ 1 տարի կա Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին (նույն օրն են կայանալու), կուլիսներում կրքերը եռում են։ Ղարաբաղյան մեր աղբյուրից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Բակո Սահակյանը սպասվածից շուտ հրաժարական տա, եւ դա է շիկացնում իրավիճակը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցը սպասվածին հակառակ փոքր-ինչ միապաղաղ է անցել: Բանն այն է, որ եվրոպական քաղաքական վերնախավը պատրաստվում է մայիսյան ընտրություններին, բոլոր կուսակցություններն ու քաղաքական դեմքերն իրենց ուժերը գեներացրել են ընտրական գործընթացների նախապատրաստական աշխատանքներին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ Տիգրան Ավինյանը հանդիպել է չինական «ԱՎԻԿ» հոլդինգի ներկայացուցիչների հետ եւ քննարկել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման հարցում այդ ընկերության ներգրավվածության հարցը: Հրապարակված լուսանկարներում երեւում է նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ 1 տարի է՝ խոսվում է, որ բենզինի ներկրումն այլեւս ազատ է, սակայն նոր խոշոր ներկրողներ դեռ չկան։
«Ժողովուրդ» թերթը զրուցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ բանականում տիրող իրավիճակի մասին:
HBO հեռուստաալիքով մարտի 4-ի երեկոյան տեղի է ունեցել Leaving Neverland («Հեռանալով «Նեւեռլենդից») վավերագրական ֆիլմի երկրորդ՝ եզրափակիչ մասի պրեմիերան, որը պատմում է Մայքլ Ջեքսոնի նկատմամբ մանկապղծության նոր մեղադրանքների մասին:
Jagua I Pace էլեկտրական քրոսովերը 2018 թվականի լավագույն ավտոմեքենան է դարձել Ժնեւի ավտոսալոնում:
Ամերիկացի աստղանավորդուհի Էնն ՄակՔլեյնը, որը կատարում է իր առաջին տիեզերական թռիչքը, հայտնել է, որ Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) գտնվելու ընթացքում իր հասակն ավելացել է հինգ սանտիմետրով։
Forbes հանդեսը Statista հետազոտական ընկերության հետ համատեղ կազմել է լավագույն բանկերի ցուցակը տարբեր երկրներում՝ հիմնվելով գլխավորապես հաճախորդների կարծիքների վրա:
Թաֆթսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են լոլիկի գործածման դեպքում լյարդի ճարպային հիվանդության, քաղցկեղի եւ բորբոքման զարգացման նվազումը՝ դրանում լիկոպինի կարոտինոիդային պիգմենտի պարունակության շնորհիվ:
Հակաճգնաժամային աղանդեր՝ վարսակի փաթիլներից պատրաստված խրթխրթան կոզինախ:
Առաջարկվածներից ընտրեք ոսկյա ձեր նախընտրած առարկան ու կարդացեք դրա նշանակությունը։
Ահա թե ինչ է մեզ գիտությունն ասում մարտին ծնված երեխաների մասին։