«Ի՞նչ իմաստ ուներ կազմակերպել այս այցելությունը Բրյուսել և բանակցել մի Հանձնաժողովի հետ, որն ունի 2 ամսվա կյանք». Ա.Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարկ է հիշեցնել, որ երկու ամսից՝ մայիսի 23-ին, նշանակված են Եվրոպական խորհրդարանի ընտրություններ, որի արդյունքներով կնշանակվեն Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահն և հանձնակատարները:
Հիմա հարց. ի՞նչ իմաստ ուներ կազմակերպել այս այցելությունը Բրյուսել և բանակցել մի Հանձնաժողովի հետ, որն ունի 2 ամսվա կյանք:
Եվրոպական միության հետ համագործակցությունը առավել հեռանկարային և ինստիտուցիոնալ դարձնելու համար կարիք կլինի կազմակերպել ևս մեկ այցելություն Բրյուսել՝ արդեն նոր Խորհդարանի և Հանձաժողովի հետ համագործակցության շրջանակն ու ձևաչափը հստակեցնելու համար:
Հ.Գ. Եվրոպական հանձնաժողովի նախագահն էլ շատ զբաղված էր…»: