ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 2-ից 4-ը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա։
Պետեկամուտների կոմիտեն դեռևս չի հրապարակել առաջին եռամսյակի հարկային եկամուտների ցուցանիշները։ Իսկ մինչ այդ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ ունեցած աշխատանքային հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց իր ֆեյսբուքյան էջում որոշ ցուցանիշներ ներկայացնել բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի վերաբերյալ։
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում նախատեսում են քննարկել «Ռուսաստանի կողմից բոլոր սպառնալիքները»:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եկամուտները 2018 թվականի ընթացքում ավելի քան 95 անգամ աճել են 2017 թվականի համեմատությամբ եւ կազմել գրեթե 1,56 մլրդ գրիվնա (57 մլն դոլար):
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետի տեղակալներ Հրաչյա Սարգսյանի և Սերգեյ Հարությունյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում տեղի են ունեցել փոփոխություններ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ ֆուտբոլիստներին միշտ հետաքրքիր կլինի խաղալ ակումբում, անկախ նրանից՝ թիմը կհայտնվի՞ Չեմպիոնների լիգայում, թե՞ ոչ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել 2016թ. ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու փորձի դեպքում կձեռնարկվեն ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները` ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, Արցախի քաղաքացիների` սեփական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը պաշտպանելու համար։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:
Տիկին Հասմիկն ասում է՝ Արգիշտիի մահից հետո իրենց ընտանիքում բոլորի կյանքը գլխիվայր շրջվել է, ամեն ինչ խեղաթյուրվել է, անգույն դարձել, հիմա ապրում են միայն Արգիշտիով։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի երրորդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ դրա պատճառով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում ստեղծված փակուղին ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային հանգուցալուծումն այլընտրանք չունի:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտնել է 2019-20թթ. մրցաշրջանում աշխատանքը վերսկսելու ցանկության մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ին ընդունել է ռուսաստանյան ՄՏՍ խմբի նախագահ Ալեքսեյ Կոռնյային և փոխնախագահ Անդրեյ Սմելկովին:
«Հայկական սրբազան, ազատագրված հողերը ենթակա չեն ո՛չ փոխզիջման, ո՛չ զիջման, ո՛չ վաճառքի: ՀՀ-ում ինչ իշխանություն էլ լինի՝ գիտակցում է, որ խոսել որևէ զիջման վերաբերյալ, կնշանակի՝ իշխանությունից զրկվել: Ավելին, պետք չէ մտածել, որ ինչ-որ բան զիջելով՝ մենք կհասնենք խաղաղության, որովհետև Ադրբեջանն ուզում է ամեն ինչ»:
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատմել է, որ Մարիո Բալոտելին, ով տվյալ պահին հանդես է գալիս «Մարսելի» կազմում, դեռ ունի հավաքական վերադառնալու հնարավորություն:
Այսօր Հանրապետական կուսակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։
Քիչ առաջ Արարատի մարզպետարանում ավարտվեց մարզի երկու բժշկական կենտրոնների ղեկավար ընտրելու համար հայտարարված մրցույթը:
«Հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանի խոսքը սպասված ու պահանջված է, և նրա այս գրեթե մեկ տարվա լռությունը պակաս խոսուն ու արտահայտիչ չէ։ Ամեն ինչ ունի իր ժամանակը, ունի իր հասարակական, քաղաքական պատեհ պահը, քաղաքական տրամաբանությունը, որի մեջ էլ Սերժ Սարգսյանը կխոսի»:
armlur.am-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի գործունեությանը՝ ծխախոտի ինդուստրիայից բարեգործությանը ուղղված քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության ծրագրին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այդ նախաձեռնությունը համարեց անթույլատրելի:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության ներդրումային գործընթացում արձանագրված չարաշահումներին տրանսպորտի եւ կապի նախարարի նախկին տեղակալ Արթուր Առաքելյանի հնարավոր առնչության վերաբերյալ գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վ. Հովհաննիսյանը։
2019 թվականի ապրիլի 2-ին լրանում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, Արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանի սպանության 6-րդ տարելիցը:
«Երբ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայտարարվում էր այս մասին, մենք պնդում էինք, որ դա սխալ մոտեցում է: Հատկապես Հայաստանի Հանրապետության պարագայում նման դիրքորոշումը կարելի է որակել՝ որպես դասական ինքնասպանություն»:
Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Ալեքս Յանգերի որդին՝ Սեմ Յանգերը, զոհվել է ավտովթարից:
Առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 764-Ա հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական կազմակերպության արտադրության «Ակվադետրիմ ջրային լ-թ 10 մլ» սերիա՝ 040418, ժամկետ՝ 04.2021թ., դրոշմապիտակ Ե0758606229 դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
ԱԱԾ-ՀՔԾ-վարչապետ գաղտնալսումների գործը չի բացահայտվում։ Տապալվել է։ Սա հասկանալու համար պարտադիր չէ գործին մանրակրկիտ տեղյակ լինել։ Եթե այսօրվա իրավապահ համակարգը թեկուզ փոքրիկ կասկած է ունենում որևէ հանցագործության շուրջ, դա որպես իրողություն-ապացույց հայտարարում է։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկար մտածում էի, ինչպես արտահայտել ապրիլյան պատերազմում իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած մեր հայորդիների նկատմամբ ունեցած զգացումներս, կամ առհասարակ, պետք է հիմա խոսել այդ մասին, թե լռել, խորհել, ընկալել օրվա խորհրդի ամբողջ խորությունը, գիտակցել պատասխանատվությունն ու հանձնառությունը։
Ապրիլի 2-ին, ԱՄՆ կատարած աշխատանքային այցից Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
«Ամեն ինչ ունի իր ժամանակը։ Սերժ Սարգսյանը խոսելու է։ Նա մնացել է քաղաքականության մեջ, ՀՀԿ-ի ղեկավարն է, հետևաբար նա շատ լավ գիտի, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ ժողովուրդն ակնակալում է նրա գնահատականը»: