Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ, որից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Ամփոփենք ուրեմն՝
Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան (International Federation of Journalists) Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ կազմակերպում է թրեյներների թրեյնինգ (ToT – Training of trainers) թվային անվտանգության ոլորտում, որը տեղի կունենա Թբիլիսիում, ապրիլի 17-24-ը, որին կհաջորդեն հետաքննող լրագրողների համար նախատեսված դասընթացներ:
50-ականների վերջում կամ 60-ականների ամենասկզբում Երևան համերգներով ժամանեց մեծագույն Սվյատոսլավ Ռիխտերը։
Մոզամբիկում «Իդայ» մերձարեւադարձային ցիկլոնի զոհերի թիվն ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կազմել է 598:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն այսօր կազմակերպել էր «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների համակարգային լուծումներ» խորագրով քննարկում, որին մասնակցում էին տարբեր հ/կ-ներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլք։
Սենթ Լուիս քաղաքում ավարտվեցին ԱՄՆ կանանց և տղամարդկանց առաջնությունները, որին մասնակցում էին նաև ազգությամբ հայ երկու շախմատիստներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Նոր Օռլեանի քաղաքագլուխ ԼաԹոյա Քանթրելը մտադիր է ներողություն խնդրել ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր Լինչի դատաստանի համար, որը տեղի է ունեցել 128 տարի առաջ:
3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Օնի բարձրլեռնային շրջանում:
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը այցելեց «Երևան իմ սեր» հիմնադրամի տարածքում գործող «Լուսե» ուսումնավերականգնողական կենտրոն:
Սեդրակ Քոչարյան ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով մարտի 28-ին տեղի ունեցած դատական նիստում պատասխանող կողմը դատարան է ներկայացրել տասներկու էջից բաղկացած ապացույցներ, որոնք ըստ էության տարբեր լրատվական կայքերում տեղ գտած հոդվածներ են և ԱԱԾ-ի կողմից 19.02.2019թ.-ին տարածած մեկ պաշտոնական հաղորդագրություն:
Բրիտանական խորհրդարանում Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ վերջնական քվեարկությունը, որը վարչապետ Թերեզա Մեյի կողմից կնքվել է Եվրամիության հետ, կարող է կայանալ հինգշաբթի օրը՝ ապրիլի 4-ին:
Սպանված լրագրող Ջամալ Խաշկոջիի զավակները Սաուդյան Արաբիայում որպես փոխհատուցում ամսական հնգանիշ վճարումներ ու միլիոնավոր դոլարների տներ են ստացել թագավորության կառավարությունից:
դրբեջանում հայտարարեցին «լրտեսական ցանցի» բացահայտման մասին, ինչի շրջանակներում առևանգվեցին մի շարք զինվորականների ու ենթարկեցին «արտադատարանական մահապատժի», ոմանց էլ դատապարտեցին ազատազրկման:
ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) ապրիլի 1-ին հայտարարել է, թե ակնկալում է, որ Boeing-ն իր 737 MAX ինքնաթիռների համար նորացված ծրագրային ապահովումը կառաջարկի «առաջիկա շաբաթների» ընթացքում
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է բավականաչափ լրացնել բանակի զինանոցը և մարտական պատրաստության աստիճանը բերել շատ ավելի զգոն վիճակի:
«12 տարի ամուսինս ծառայել է սահմանում, զոհվել հանուն սահմանների անառիկության, բայց այսօր նրա երեխաները տուն չունեն։ Ցավալի է, որ չկա այդ ուշադրությունը, ու ցավալի է, որ ոչինչ չի գնահատվում…»:
Ղազախստանը կշարունակի վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ զարգացնելով համագործակցությունը Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կենտրոնական Ասիայի եւ իսլամական աշխարհի հետ:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Պարոն դատախազ, ես կարծում եմ, որ փոխելով Կարինե Լալազարյանի խափանման միջոցը եւ հնարավորություն տալով նրան լինել իր երխայի կողքին, դրանով մենք որեւէ կերպ չենք վնասելու գործի արդար քննությանը։ Ես խոսել եմ Կարինեի հարազատների հետ եւ նրանք երաշխավորել են, որ գործի պատշաճ քննության որեւէ խոչընդոտ չի լինելու։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախյան պատերազմից, բանակաշինության ծանր տարիներից մինչև այսօր սահմանին ապրող մեր ժողովուրդը, բանակի զինվորն ու սերժանտը, սպան ու գեներալը ամեն օր սահմանին իրենց խնդիրն են կատարել՝ համեստ ու լռելյայն կրելով ծառայական պարտականությունների դժվարությունները, և երբ հակառակորդը հերթական սադրանքն է հրահրել, մարտական գործողությունների կիզակետում՝ անձնուրաց պաշտպանել են այն սրբազան հողակտորը, որ իրենց էր վստահված։
Մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերը կարող են վարակների տարածման աղբյուր հանդիսանալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի կողմից Թեհրանի վրա գործադրվող ճնշումը որակել է «տնտեսական ահաբեկչություն», քանի որ այն խանգարում է օգնություն ցուցաբերել Իրանում հեղեղումներից տուժածներին։
Եվս մեկ կին է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել անպարկեշտ պահվածքի համար:
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առեւանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
Հարցին, թե այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է եղել Ձեր հետ, Փաշինյանը պատասխանեց. «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:
«Հազա՛ր փառք մեր այն տղաներին, որ հանուն հայրենիքի պաշտպանության՝ իրենց կյանքը դրեցին զոհասեղանին, հազա՛ր փառք մեր բանակին, որ ստիպեց թշնամուն, պատերազմը դեռ չսկսած, հրադադար խնդրել, և հազա՛ր փառք մեր ժողովրդին, որ անկախ բնակության վայրից՝ այդ օրերին մեկ մարդու պես համախմբվեց և վերահաստատեց իր լինելիության իրավունքը»,- գրել է Ա. Հարությունյանը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարող էր դառնալ 21-րդ դարի Վրաստանի կարեւորագույն դեմքը
«Խորհրդանշական է նաև, որ այդ ռազմագործողությունից 23 տարի անց՝ 2016թ. տակավին այս օրը՝ ապրիլի 2-ին, այս անգամ արդեն պաշտպանության փոխնախարարի կարգավիճակով, Մարտակերտի ռազմաճակատի Սեյսուլանի ուղղությամբ գլխավորած մարտերի ընթացքում մեզ հաջողվեց հակառակորդին հասցնել զգալի կորուստներ և անառիկ պահել մեր պաշտպանությունը»:
2019թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանի խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է նույն բնակարանի` 1970 թվականին ծնված բնակչի դին՝ կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսին և աջ ազդրի վերին երրորդի առաջադրսային մակերեսին կտրած-ծակած վերքերով: