Ապրիլի 1-ին ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել, որ մարտի 30-ի ժամը 14-ից ապրիլի 1-ի ժամը 9-ը ընկած ժամանակահատվածում պատուհանի պոլիէթիլենային թաղանթը պոկելու միջոցով մուտք են գործել արտադրամասի տարածք և գողացել 40 մ էլեկտրական եռակցման պղնձյա մալուխ:
«Օրեր առաջ Կառավարությունը ներկայացրեց 2019-24 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որտեղ հստակ ասվում է, որ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը 2017 թվականին կտրուկ կրճատվել է՝ պայմանավորված անասնակերի գնի աճով։ Հետո ասում են՝ բերելու են այսքան գլուխ անասուն, որ բարելավեն վիճակը, և այլն, ընդ որում, այնպիսի քանակ չեն բերում, որ որակական փոփոխություն բերի այդ ոլորտում»,- շեշտեց փորձագետը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը կքննվի ապրիլի 4-ին՝ ժամը 12:00-ին:
Ազգային ժողովը մայիսին կկազմակերպի լսումներ՝ Հայաստանի կողմից ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելուց հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս կատարած այցելության ժամանակ անդրադարձել է մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը՝ ընդգծելով, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը «չի փոխվելու»:
Բրիտանացի խորհրդարանականներն ստեղծել են ապատեղեկատվության եւ ստահոդ նորությունների ուսումնասիրման հատուկ ենթակոմիտե:
Աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ապրիլի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող՝ «Կատարո» գինու գործարան:
Աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
«Առանց պատյանի չպարզված առարկա» է ապրիլի 2-ին պայթել Պետերբուրգի Ա.Ֆ. Մոժայսկի անվան Ռազմատիեզերական ակադեմիայում, երեք մարդ վնասվածք է ստացել:
Սերժ Սարգսյանը Եռաբլուրում է (ուղիղ). news.am
«ԱԺ ընտրություններից հետո սա մեր առաջին հանրային քննարկումն է, որի հիմնական ուղերձն այն է, թե նոր իշխանությունն ինչ պարտավորություններ պետք է վերցնի, քանի որ նոր իշխանությունը պետք է մտնի նաև պարտավորությունների տրամաբանության մեջ։ Այստեղ կցանկանամ դատաիրավական համակարգի հետ կապված մի քանի խնդիրներ ձևակերպել, մենք դեռևս չունենք վստահություն ունեցող դատական իշխանություն, բայց ոնենք վստահություն ունեցող ազգային ժողով և նրա կողմից ընտրված Լկառավարություն»:
Ապրիլի 2-ին, ժամը 13:52-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բանավան թաղամասի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կեղտոտ հակաքարոզչությամբ որքան էլ փորձեն ստվեր նետել մարդու անցյալի վրա, եթե ասելիքը սուտ է, ապա երկար կյանք չի կարող ունենալ: Այս մասին ասել է Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության անդամ Ռուդիկ Հյուսնունցը՝ անդրադառնով օրերս սոցիալական ցանցերում 1992 թ.-ին Մարտակերտում տեղի ունեցած մի քննարկումից իր խոսքի առանձին հատվածներ կոնտեքստազուրկ կերպով շրջանառության մեջ դնելուն։
Պետական սահմանի սահմանագծման աշխատանքները շարունակվում են 1995 թվականից:
Բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը։
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այցով ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիե:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է:
ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հրավիրման օրակարգով ապրիլի 2-ին կայացել է ԵԿՄ վարչության նիստ: Ինչպես տեղեկացրեցին ԵԿՄ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, վարչության նիստը որոշեց ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում հրավիրել ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումար:
Հնդիկ եւ պակիստանցի զինվորականների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաշմիրի սահմանի շրջանում, զոհվել է յոթ մարդ:
Սկզբից որոշել էի շատ բան գրել, հետո հասկացա որ չի ստացվում:
Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:
Ապրիլի 2-ին, ժամը 13:40-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 19:50-ի սահմաններում Ռոստովի մարզի Ակսայսկի շրջանի Մ-4 Դոն ավտոճանապարհի 1037-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Ուկրաինայի նախագահի թեկնածու «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ կեղծված է համարում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, բայց դրանք չի վիճարկելու դատարանում, քանի որ չի հավատում երկրի արդարադատությանը։
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնից երկու մեքենաներից գողության հետ կապված ահազանգ է ստացել քաղաքացիներից:
ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Այս մասին տեղեկացրեցին ԵՊՀ լրատվական ծառայությունից:
Ծաղիկների խոնհարում ու խնկարկում՝ Շիրակի եղբայրական պանթեոնում՝ ի հիշատակ ապրիլյան քառօրյայի հերոսների:
Գերմանիայում երթուղային ավտոբուսը, որով երեխաները դպրոց էին գնում, մխրճվել է ծառի մեջ, տուժել է 20 մարդ:
Պատերազմը հանկարծակի է եղել, այդ մասով շահարկումներ չպետք է արվեն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ապրիլի 4-ին Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: