«Ռոբերտ Աբաջյանի՝ «այս դիրքը հանձնողի մերը…» արտահայտությունը կոդավորված պատգամ էր յուրաքանչյուր Հայի համար»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկար մտածում էի, ինչպես արտահայտել ապրիլյան պատերազմում իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած մեր հայորդիների նկատմամբ ունեցած զգացումներս, կամ առհասարակ, պետք է հիմա խոսել այդ մասին, թե լռել, խորհել, ընկալել օրվա խորհրդի ամբողջ խորությունը, գիտակցել պատասխանատվությունն ու հանձնառությունը։

Սակայն լսելով Կյաժի (Ռոբերտ Աբաջյանի) ու իր հրամանատարի հեռախոսային վերջին զրույցը, անզոր էի զսպել զգացմունքներս . . .

Հպարտության ու ափսոսանքի աննկարագրելի զգացում ապրեցի, մի քիչ հուզվեցի, բայց արագ հասավ մի գիտակցում, որ հերոսական մահից առաջ նրա «այս դիրքը հանձնողի մերը…» արտահայտությունը դա կոդավորված պատգամ էր յուրաքանչյուր Հայի համար։

Ռոբերտի համար իրեն վստահված դիրքը պահելը և չհանձնելը իր փոքր հանձնառությունն էր մեծ պատերազմի մեջ, որը նա կատարեց իր կյանքի գնով։

Խաղաղության մեջ, թե պատերազմում յուրաքանչյուրս ունենք մեր դիրքը, որը պետք է պահենք, պաշտպանենք ու ոչ մի պարագայում չհանձնենք։

Եթե յուրաքանչյուր Հայ կատարի իր աշխատանքը խնամքով ու առավելագույն պատասխանատվությամբ, ապա կհամարենք, որ հիշել, հպարտացել ենք մեր հերոսներով, իսկ դիրքերը ամուր ու անառիկ պահելով շարունակում ենք նրանց կիսատ մնացած գործը։

Իսկ ամենագլխավոր դիրքը դա Հայաստանի պետականությունն է, որը թուլացնելով և արժեզրկելով մենք ամեն օր դավաճանում ենք «էս դիրքը հանձնողի մերը…» պատգամն եւ առաքելությանը»։

Երկար մտածում էի, ինչպես արտահայտել ապրիլյան պատերազմում իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած մեր հայորդիների…

Gepostet von Artur Ghazinyan am Dienstag, 2. April 2019

Տեսանյութեր

Լրահոս