
«Եթե Բալոտելին աշխատի, շանս կստանա Իտալիայի հավաքականում». Մանչինի

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատմել է, որ Մարիո Բալոտելին, ով տվյալ պահին հանդես է գալիս «Մարսելի» կազմում, դեռ ունի հավաքական վերադառնալու հնարավորություն:
«Քաջություն, տաղանդ և երիտասարդություն. սա այն երեք բաներն են, որ կարևոր են մեզ համար: Բալոտելին նույնպիսի ֆուտբոլիստ է, ինչպես մյուսները՝ անհավանական որակներով: Նա դեռ շատ երիտասարդ է, և ամեն ինչ նրանից է կախված: Եթե նա հաջողի և քրտնաջան աշխատի, ապա կստանա իր շանսը:
Ի վերջո, մենք պետք է 23 ֆուտբոլիստի հրավիրենք, և ոմանք պետք է մնան խաղից դուրս: Հիմա մենք մտածում ենք միայն Եվրո-2022-ի մասին, ուր ուզում ենք հայտնվել, իսկ հետո կտեսնենք՝ ինչ տեղի կունենա»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը