Սերժ Սարգսյանն այցելեց «Եռաբլուր» պանթեոն

Այսօր Հանրապետական կուսակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։

Զոհված հերոսների շիրիմներին ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողները մի շարք հարցեր ուղղեցին Սերժ Սարգսյանին, սակայն նա որևէ հարցի չպատասխանեց։

Լրագրողների հետ զրուցեց Արմեն Աշոտյանը և տեղեկացրեց, որ ՀՀ երրորդ նախագահը շուտով խոսելու է և անդրադառնալու է հանրության և երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս