Բաժիններ՝

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀԿ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Նախագահն արժեւորել է Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը հանդիպման ընթացքում նշել է. «Արցախ յուրաքանչյուր այցելություն ուխտագնացություն է: Այսօր ապրիլյան դեպքերի երրորդ տարելիցի օրը մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը սատարել ու աջակցել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը: Չկա արցախյան հարց, կա հայկական հարցի արցախյան դրսևորում և մենք բոլորս պետք է ներդնենք ամեն ինչ հանուն 1988թ.-ի ազատության ու անկախության շարժման վերջնական հաղթանակի: Իսկ Ադրբեջանի «սուլթան» Ալիևի այսօրվա զառանցանք հիշեցնող հայտարարությունը ևս մեկ անգամ հուշում է, որ Արցախի անկախությունը այլընտրանք չի կարող ունենալ»:

Հանդիպմանը ներկա էին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը , ՀՀԿ ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանը, Կարեն Ավագյանը, Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, Հայկ Միրիջանյանը եւ Գեորգի Գաբրիելյանը: Նրանք կարեւորել են արցախյան հիմնահարցում ազգային միասնության ձեւավորման անհրաժեշտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս