Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդի» ավանդույթները միշտ հետաքրքիր են ֆուտբոլիստների համար». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ ֆուտբոլիստներին միշտ հետաքրքիր կլինի խաղալ ակումբում, անկախ նրանից՝ թիմը կհայտնվի՞ Չեմպիոնների լիգայում, թե՞ ոչ:

«Մեր պատմությունը, ավանդույթները և մեր պոտենցիալը միշտ հետաքրքիր կլինեն խաղացողներին, բայց որքան լավ եք աշխատում, այնքան լավն են արդյունքները, որոնք ստանում եք: Եվ, այդ պատճառով էլ, ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ մեր կազմում:

Մյուս տարի Չեմպիոնների լիգայում հայտնվելը ֆանտաստիկ կլինի: Երբ մենք եկանք 3 ամիս առաջ, ակումբը հետ էր մնում 11 միավորով: Հիմա մենք այնպիսի դիրքում ենք, որ մեզ պարզապես անհրաժեշտ է հաղթել առաջիկա 7 հանդիպումները նույն կերպ, ինչ նախկինում»,- Սուլշերին է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930