
«Հաջորդ մրցաշրջանում կվերադառնամ աշխատանքի». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտնել է 2019-20թթ. մրցաշրջանում աշխատանքը վերսկսելու ցանկության մասին:
«Ես չեմ տառապում այն պատճառով, որ չեմ մարզում: Առաջացել է այլ բաների մասին մտածելու ժամանակ: Բայց, անկեղծ ասած, ես կցանկանայի վերադառնալ աշխատանքի հաջորդ մրցաշրջանում:
Ես որոշեցի չմարզել մինչև հաջորդ մրցաշրջանի սկիզբը: Բացի այդ, ես կվերադառնամ աշխատանքի այն ակումբում և առաջնությունում, որտեղ զգամ մոտիվացիա»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը