Արարատ գյուղում 3-ամյա երեխա է մահացել․ կասկածվում է «խոզի գրիպ». News.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեխան երկու օր բուժում է ստացել իրենց մոտ, ապա վիճակի բարդացմամբ պայմանավորված տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, տեղեկացնում է News.am–ը։
Հարցին՝ որքանով են իրականությանը համապատասխանում խոսակցությունները և կասկածնե՞ր եղել են արդյոք, որ երեխան «խոզի գրիպից» է մահացել, բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը չհերքեց լուրը․ «Կա նման խոսակցություն, բայց քանի որ երեք օր «Սուրբ Աստվածամայրում» է եղել, ճիշտ կլինի իրենցից ճշտեք»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։