«Բա Վայոց ձորի մարզպետարանն ինչո՞վ էր զբաղված». Նիկոլ Փաշինյան
Հանդես գալ հայտարարությամբ և պատասխանել Էրդողանի սուտ հայտարարությանը` արխիվները բացելու մասով: Մեր արխիվները միշտ բաց են եղել:
«Արսեն Բաբայանն այն մարդը չէր, ով կարող էր իրենց ուզած ցուցմունքը տալ». Լուսինե Սահակյան
«Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք կամ ապացույց գոյություն չունի». Երվանդ Վարոսյան
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան հայտարարել է, որ մի խումբ մարդիկ, որոնք ներխուժել են Բրազիլիայում երկրի դեսպանություն, դրա տարածքից հեռացել են «խաղաղ ճանապարհով:
Նոյեմբերի 13-ին, ժամը 16.55-ին, ոստիկանություն է զանգահարել Կուրղինյան փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ նախորդ օրը ցերեկը Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի բակում «ԲՄՎ» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակել և սատկացրել փողոցային երկու շուն:
ՀՅԴ երիտևին զայրացրել էր վարչապետի երեկվա ելույթն ԱԺ-ում: Նրանք հայտարարեցին, որ, եթե վարչապետի համար հերոս է Մելինե Դալուզյանը, ապա իրենց հերոսը Ռոբերտ Աբաջյանն է, Մովսես Գորգիսյանը, Թաթուլ Կրպեյանը և այլք։ Նրանք նաև հայտարարեցին, որ Արայիկ Հարությունյանը երբ հայտարարում էր, թե կառչած չէ աթոռից՝ ստում էր, նա կառչած է իր աթոռից։ Նրանք նաև Կառավարության մոտ աթոռ էին բերել՝ ի հիշեցում նախարարի այդ հայտարարության։
«Տարօրինակ է, որ հայտարարում են, թե թյուրիմացաբար մարդու իրավունք են խախտել». Լուսինե Սահակյան
«Ես ինձ համարում եմ պատանդ` քաղաքական իշխանությունների համար». Արսեն Բաբայան
«Հայտարարում եմ, որ զբաղվելու եմ իրավապաշտպան գործունեությամբ». Արսեն Բաբայան
ԱՄՆ սենատոր Լինսի Գրահամն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 150 բանաձևի քննարկումը Սենատում:
Հնչեղ դատավարություններն ունեն իրենց բնորոշ խնդիրները և դրանք պետք է լինեն բաց քննարկման առարկա: Առաջիկայում մենք կփորձենք դա հանրայնացնել՝ բացահայտելով դեպի փակուղի տանող դատավարությունների խորքային խնդիրները։
Արսեն Բաբայանի և իր փաստաբանների ասուլիսը. ՈՒՂԻՂ
Կա նաև հարցի տնտեսական կողմը։ Կյանքը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Հայաստանի համար ներդրումների ամենախոշոր և ամենաիրական աղբյուրը ՌԴ-ն է։ Մեկ օրինակով կարելի է ցույց տալ Հայաստանի համար իրավիճակի ողջ ռիսկայնությունը։ Մի դեպքում Հայաստանը կարող է տուրք տալ ԱՄՆ հորդորներին գնալ բանկային գաղտնիքի թուլացման ճանապարհով, իսկ հետո ակնկալել, որ ռուսական կապիտալը կարող է գալ Հայաստան։ Նման բան չի կարող լինել։ Ռուսական կապիտալը երբեք չի գա Հայաստան, եթե նրա բանկային գաղտնիքը լիարժեք պաշտպանված չէ, ավելին՝ ուղղակի մատչելի է ամերիկյան կողմի համար։ Սա շատ պարզ շահերի կոնֆլիկտ է, որը կիրառվել է նաև այլ երկրներում։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից տեղափոխել հանրային մեղադրանքի տիրույթ: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 97 կողմ ձայնով:
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ մերժվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասելիքս շատ է, բայց նորից գամ սկզբից, որովհետև ամեն ինչի հիմքում ընկած է սկիզբը: Ի վերջո, պետք հասկանանք մեկ բան, որ այսօր մենք ունենք մի իշխանություն, որn ընտրվել է ոչ թե նրա համար և այն հիմքով, որ իրականացնի մի այնպիսի քաղաքականություն, որն իր ընտրողների հետ համաձայնեցրել է և դրա արդյունքում նաև հավանություն է ստացել այն իրականացնելու համար:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելի դարձնելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:
Կառավարությունը 713 միլիոն դրամ հատկացրեց Քաղաքաշինության կոմիտեին
Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս իրազեկման արշավ սկսել Հ1-ով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին այցելել է Վաշինգտոն, որտեղ նրան Սպիտակ տանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. քրդական, հունական ու հայկական կառույցները բարձրաձայնել են ընդդեմ այս այցի՝ բողոքի ցույց անցկացնելով Սպիտակ տան մոտ:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է տարածքային կառավարման մարմինների գործունեությունը կարգավորել օրենքով, այլ ոչ թե նախագահի հրամանագրերով: Նախագծով հստակեցվում են նաև մարզպետների լիազորությունները:
Կառավարությունը 45.8 միլիոն եվրո վարկ կվերցնի՝ պետբյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար
13.11.2019թ. ուշ երեկոյան Hraparak.am-ում «Ծեծկռտուքի մասնակիցները մարզպետի ազգականներն են եղել» վերնագրով հրապարակում է հայտնվել, որում անդրադարձ է արվում 11.11.2019թ. Կոտայք ՋՕԸ-ում տեղի ունեցած միջադեպին, ըստ որի «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին է ցանկացել նշանակել ՋՕԸ պետի պաշտոնակատար, սակայն գյուղացիները դիմադրել են, ծեծկռտուք է սկսվել»:
Եթե ժողովրդի վարչապետն ու նրա սուպերնախարարը սպորտի մասին գոնե մի փոքր պատկերացում ունենային, ապա կիմանային, որ սպորտի հիմքը fair play-ն է (ազնիվ խաղ)` սպորտային էթիկայի և բարոյականության կանոնները: Fail play-ի հիմնական սկզբունքներից մեկը ցանկացած տեսակի խթանիչների օգտագործման բացառումն է:
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը նոյեմբերի 13-ին դիմել է կաթոլիկ եկեղեցուն, ՄԱԿ-ին եւ Եվրոպայի երկրներին՝ քաղաքական ճգնաժամը լուծելու համար իր ընդդիմախոսների հետ երկխոսությանը միջնորդություն ցույց տալու խնդրանքով։
Իսրայելի եւ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ներկայացուցիչները համաձայնության են հասել հրադադարի շուրջը:
՝«Փակվում են գիշերօթիկները. պատրա՞ստ են ընտանիքներն ընդունել երեխաներին» թեմայով քննարկմանը մասնակցում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը, «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանը:
ՀՀ կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Արդեն 14 օր է՝ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, ինչը, սակայն, քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ չի ստորագրել: