![](/banners/BeFunky-design.jpg)
Վենեսուելայի ԱԳՆ-ն հայտնել է Բրազիլիայում դեսպանության հետ կապված իրադրության կարգավորման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/995169.jpg)
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան հայտարարել է, որ մի խումբ մարդիկ, որոնք ներխուժել են Բրազիլիայում երկրի դեսպանություն, դրա տարածքից հեռացել են «խաղաղ ճանապարհով: Համապատասխան հաղորդագրությունը նա հրապարակել է Twitter-ում:
Ավելի վաղ բրազիլացի պատգամավոր Գլաուբեր Բրագան սոցցանցերում տարածված տեսանյութում հայտնել էր, որ Խուան Գուայդոյի կողմնակիցները, որն անօրինականորեն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահ, հեռացել է Բրազիլիայում երկրի դեսպանությունից 12 ժամ դրա տարածքում գտնվելուց հետո:
«Մենք հայտարարում ենք, որ մի խումբ մարդիկ, որոնք բռնի կերպով թափանցել են Բրազիլիայում մեր դեսպանություն (բրազիլական մայրաքաղաքում), մեր երկրի տարածքը եւ օբյեկտները խաղաղ ճանապարհով լքել են իշխանությունների ղեկավարությամբ: Մենք շնորհակալություն ենք հայտնում բրազիլական հասարակական շարժումներին նրանց վճռական աջակցության համար»,-գրել է Արեասան:
Վենեսուելայում հունվարի 21-ին նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ զանգվածային բողոքներ էին սկսվել անմիջապես նրա երդմնակալությունից հետո: Ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն անօրինականորեն իրեն հռչակել էր պետության ժամանակավոր ղեկավար: Արեւմուտքի մի շարք երկրներ, այդ թվում՝ Բրազիլիան եւ ԱՄՆ-ը, հայտատարեցին Գուայդոյին ճանաչելու մասին: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրները պաշտպանել են Մադուրոյին որպես օրինական նախագահ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: