Բողոքող ուսանողներն աթոռ են բերել կառավարության մոտ

Կառավարության շենքի դիմաց մեկնարկել է ՀՅԴ երիտթևի և ուսանողների բողոքի ակցիան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Բողոքի ակցիային ներկա է նաև ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանը, ում խոսքով՝ այսօր անհասկանալի է, թե ինչ է կատարվում մշակույթի ոլորտում։

Նա նշեց, որ երիտասարդների հետ չի պատրաստվում նստացույց անել, սակայն կիսում է նրանց մտահոգությունները՝ կապված հայապահպանության խնդիրների հետ։

ՀՅԴ երիտևին զայրացրել էր վարչապետի երեկվա ելույթն ԱԺ-ում: Նրանք հայտարարեցին, որ, եթե վարչապետի համար հերոս է Մելինե Դալուզյանը, ապա իրենց հերոսը Ռոբերտ Աբաջյանն է, Մովսես Գորգիսյանը, Թաթուլ Կրպեյանը և այլք։ Նրանք նաև հայտարարեցին, որ Արայիկ Հարությունյանը երբ հայտարարում էր, թե կառչած չէ աթոռից՝ ստում էր, նա կառչած է իր աթոռից։ Նրանք նաև Կառավարության մոտ աթոռ էին բերել՝ ի հիշեցում նախարարի այդ հայտարարության։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930