![](/banners/BeFunky-design.jpg)
«Բռնությունն սպառնում է կյանքին և սոցիալական հաշտությանը». Մորալեսը Հռոմի պապին և ՄԱԿ-ին խնդրել է Բոլիվիային օգնել դուրս գալու քաղաքական ճգնաժամից
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/8ECD8F3B-09C2-48D5-9ABC-3A4C1B1601F6_w1200_r1_s.jpg)
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը նոյեմբերի 13-ին դիմել է կաթոլիկ եկեղեցուն, ՄԱԿ-ին եւ Եվրոպայի երկրներին՝ քաղաքական ճգնաժամը լուծելու համար իր ընդդիմախոսների հետ երկխոսությանը միջնորդություն ցույց տալու խնդրանքով։
«Ես խնդրում եմ միջազգային կազմակերպություններին, ինչպիսին է ՄԱԿ-ը, Եվրոպայի բարեկամական երկրներին եւ կաթոլիկ եկեղեցուն, որը ներկայացանում է եղբայր Ֆրանցիսկոս պապը, միանալ մեր երկոսությանը՝ հանգստացնելու համար սիրելի Բոլիվիան: Բռնությունն սպառնում է կյանքին եւ սոցիալական հաշտությանը»,- գրել է նա իր Twitter-ում: Ավելի վաղ Մորալեսը կոչ է արել «երկխոսության, որին մասնակցեն բոլորը՝ հասարական շարժումները, քաղաքացիական կազմակերպությունները եւ քաղաքական կուսակցությունները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: