Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը մերժվել է

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ մերժվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախաքննության ներկա փուլում ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն Արա Բաբլոյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Պաշտպանի կողմից այդ բողոքով, ի պաշտպանություն մեղադրյալի, ներկայացվել են որոշակի հանգամանքներ կամ փաստարկներ, որոնք լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ ստուգելու համար կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ, և դրանք կարժանանան համապատասխան իրավական գնահատականի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930