ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ – վարչության պետ, գեներալ-մայոր Պ. Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է նոյեմբերի 14-ին Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը:
Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կառավարության որոշմամբ Անահիտ Սաֆյանը նշանակվեց Վիճակագրության պետական խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 22 մլն դրամ հավելյալ ֆինանսավորում` համընդհանուր ներառական կրթության արդյունավատ իրականացման նպատակով:
Առետրի հարցերի շուրջը Չինաստանի եւ ԱՄՆ-ի բանագնացները բարձրացված մաքսերի փոխադարձ չեղարկման խորացված քննարկում են վարում:
Կառավարությունը 453 անօթևան ընտանիքի բնակարան ունենալու տարբերակ է առաջարկում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած Կրոնական առաջնորդների երկրորդ գագաթնաժողովի բացմանն անդրադարձել է Արցախին և ասել, թե այն «միշտ եղել է Ադրբեջանի անքակտելի մասը»:
Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս-Սաբահը նոյեմբերի 14-ին պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել պետության ղեկավար Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահին:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի թիվ մեկ հպարտ քաղաքացին երեկ ներկայացրեց «Փաշինյանների հետ» ռեալիթի շոուի հերթական դրամատիկ սերիան, որտեղ խիստ հուզական տոնով փորձեց հիմնավորել, որ ՀՀ հարկատուները պետք է և պարտավոր են վճարել Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված, Նիդեռլանդներում բնակվող սեռը փոխած մի հայազգի մի մարզիկի մասին ֆիլմի նկարահանման համար։
Հնդկաստանի Դելիի դաշնային տարածքի իշխանությունները նոյեմբերի 14-ին փակել են բոլոր դպրոցներն օդի որակի վատթարանալու պատճառով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Մոսկվայի համար երկխոսության դիվանագիտական կապուղիները բաց են, դաշինքը ձգտում է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ։
13.11.2019 թվականին Սպայկա ընկերության արտադրած 20 տոննա պանիրը ընկերության բեռնատարով արտահանվեց Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ: Ուղարկվեց այն նույն խմբաքանակը, որը հետ էր վերադարձվել ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի կողմից:
««Մարտի 1»-ի գործում կան դրվագներ, որում նշվում է, թե Փաստահավաք խումբ գնալուց առաջ բավականին լուրջ մարդիկ մտել են նախագահական նստավայր, որտեղ նրանց ինստրուկտաժ են արել։ Այդ մարդիկ ցուցմունքներ են տվել, որ ինստրուկտաժ անողը եղել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկի փաստաբան, նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։
168 ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վրաստանի խորհրդարանը չի կարողացել առաջին անգամից ընդունել Սահմանադրության ուղղումները, որոնք նախատեսում էին 2020 թվականին պատգամավորների ընտրություններում անցում խառը ընտրական համակարգից համամասնականի:
«Ժանգոտ մեքենաների կուզովներից ու բուդկաներից պիտի ազատվենք». Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց և հավանության արժանացրեց անհետաձգելի համարվող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել կառավարության նիստ
«Հրայր Թովմասյանը գերի է վերցրել այդ ինստիտուտը և խնդիրներ է ստեղծում». ԱԽ քարտուղար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի քանի օրենքներ:
«ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ Սատանայի հետ կապ ունեցող մարդկանց հայտնաբերել». Նիկոլ Փաշինյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային՝ մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
«Արտախորհրդարանական ուժերը չարաշահում են ազատ մամուլի տված հնարավորությունները». ԱԽ քարտուղար
Նոյեմբերի 13-ին ժամը 20:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 1978թ. ծնված Մ. Ղ.-ի կողմից վարած «Mersedes Benz C 180» մակնիշի ավտոմեքենան Շահումանի Զուար համայնքի վարչական տարածքում գտնվող «Տաք ջուր» կոչվող տեղամաս տանող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին գտնվող կամուրջից ընկել է « Թութխուն» գետի մեջ, ինչի հետևանքով վերջինս և ուղևորներ` ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Ա. Հ.-ն և Մարտակերտի շրջանի բնակիչ,1986թ. ծնված Ա. Ա.-ն մահացել են:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտահոգ է «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխաների ճակատագրով և պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ստանձնել նրանց խնամքի հարցը:
Մոսկվայում գնդակահարել են թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանին:
«Վաղարշապատ» բժշկական կենտրոնից նոյեմբերի 14-ին ժամը 10:00-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ: