2018 թվականի մարտի 28-ին ՀՀ մշակույթի նախարարության՝ նախարար Արմեն Ամիրյանի և կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի միջև կնքվել է պայմանագիր, որով ՀՀ մշակույթի նախարարությունը հեղինակին «Հուշեր» գրքի ստեղծման համար ստանձնել է փոխանցել 11,927.5 հազար դրամ:
Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանի օգտատերերի համակարգիչների 0,57%-ը ենթարկվել է վնասաբեր ծածկագրող տրոյական ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,37%, իսկ Ադրբեջանում՝ 0,85%:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՅԴ-ական գործիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ռուս վերլուծաբանն ասաց, որ Մոսկվային այդքան էլ չի հետաքրքրում, թե սա ինչպես կընկալի Փաշինյանը: Նրա խոսքով՝ Մոսկվայի համար կարևոր է նախկինի նման իրեն զգալ հարաբերությունների այն մասնակիցը, որն իրեն Երևանում կարող է թույլ տալ ավելին, քան կարող է թույլ տալ գուցե հետսովետական տարածքի մեկ այլ մայրաքաղաքում:
«Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ»
Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.40-ին, խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները կատարել են խուզարկություն Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում գործող հանդիսությունների սրահում:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի Մ.Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ օրենսգրքի 34-355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը փորձել է պարզել, թե ինչ է պատասխանել Վլադիմիր Պուտինը վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի լրագրողի հարցին, որը նա գրեթե բղավել է Ռուսաստանի նախագահի դեմքին:
Հերթական, ընթացիկ միջոցառումն էր, կարծես դեռ լուրջ տնտեսական հարցեր, պայմանագրեր չկան: «168 Ժամի» հետ զրույցում՝ անդրադառնալով Երևանում անցկացված ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստին, ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց այսօր եմ տարածել մեծածավալ հայտարարություն արժանպատվությունը վիրավորող ու ատելության խոսքի վտանգավոր հետևանքների մասին։ Այդքան խոսում եմ այս մասին»:
Այս շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց իր օրենսդրական նախաձեռնությամբ մշակված 2020 թվականի պետական բյուջեի նախագծին: Ի դեպ, աննախադեպ էր այն, որ նախագիծը քննարկվեց փակ ռեժիմով:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ուշագրավ երեւույթ է, որն իր վրա է կենտրոնացնում մի շարք դիտարկումներ:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անձնական կյանքը, արտաքինը, կինը, տղամարդը, ծնողները քաղաքական կատեգորիաներ չե՛ն: Ափսոսում եմ, որ դեռ ամբողջությամբ չկա այս գիտակցումը մեր քաղաքական խոսակցություններում: Նոր մշակույթի հաստատումը անհատական ջանք է պահանջում բոլորի՛ց»:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ՊԱՅՄԱՆԱԿԱՆ նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝
Խոսքս ուղղում եմ ԱԺ իմքայլական 87 պատգամավորներին: Սա նոր Հայաստանի պատգամավորի կերպար չէ, վստահ եմ՝ ձեզնից շատ-շատերը շոկ են ապրում այդ մարդու ասածից։ Դուք տարբեր արժեհամակարգեր եք ներկայացնում։
«Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է The Guardian-ը:
Պաշտպանության նախարարությունը Կառավարություն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը։
168.am-ը դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին խնդրեց մեկնաբանել Ալվինա Գյուլումյանի հայտարարությունը, ցանկացանք խոսել վերջինիս հետ, սակայն վերջինս, տեսնելով՝ ինչի՞ մասին է խոսքը, որևէ կերպ չարձագանքեց:
Մեր տեղեկություններով՝ այն նշանակված է հոկտեմբերի 9-ին, և հնարավոր է՝ անցկացվի դռնփակ, քանի որ չի բացառվում, որ այն անցնի թեժ մթնոլորտում՝ կապված եռամսյա հաշվետվության մեջ առկա թվերի՝ իրականությանը չհամապատասխանելու, ինչպես նաև կառուցվածքային հնարավոր փոփոխությունների հետ:
Ազգային ժողովում այսօր 168.am-ը հարց ուղղեց Անդրանիկ Քոչարյանին՝ արդյո՞ք չի գիտակցում, որ իր այդ արտահայտություններով վիրավորանք է հասցրել Արփինե Հովհաննիսյանին։
Չգիտեմ ինչ է՝ փալաս, Էդիպի կոմպլեքսի զոհ, գուցե անոնիմ ոչնչությունների կլուբի անդամ, բայց՝ ոչ տղամարդ։ Հա, ի դեպ, նրանք, ովքեր իրենց կոմպլեքսները փորձում են սուբլիմացնել կին գործիչներին վիրավորելով, հանկարծ չխաբնվեն, որ ծննդատանը իրենց արական սեռի ծննդական են տվել։ Դա զուտ անհաջող պատահականություն է եղել։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ռազմավարական զորավարժության շրջանակներում հոկտեմբերի 2-ին այցելել է 3-րդ զորամիավորման հրամանատարական կետ:
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թումա Չելիքն օրերս Մարաշի նախկին հայկական ու հրեական թաղամասում գանձ որոնելու «օրինական» աշխատանքների վերաբերյալ հարց է ուղղել մշակույթի նախարարին:
«Այդ կանգառից տրանսպորտն ամեն տեղ է գնում. Երևան, Կիրովական, Իջևան և այլն: Բայց հիմա ժողովուրդը դրսում է՝ հղի կանայք, երեխաները… մարդիկ տրանսպորտի սպասելու տեղ չունեն, հատկացվել է շատ փոքր տարածք: Կանգառում եթե մոտ 30 հոգի լինեն, չեն կարող մտնել իրենց տրված տարածքը, մինչև տրանսպորտը գա: Հիմա տարածքը հագուստի խանութի է վերածվում»,- 168.am-ին հայտնեցին Նոյեմբերյանի բնակիչները:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատապարտելի և ծայրահեղ անընդունելի եմ համարում կնոջը քաղաքական գործունեության համար վիրավորելը, ծաղրելը, անձնական կյանքը քննարկման առարկա դարձնելը, այդ թվում` ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այսօրվա ձևակերպումները Արփինե Հովհաննիսյանի հասցեին, և ինքս, որպես ԱԺ պատգամավոր, ներողություն եմ խնդրում այս քաղաքական մշակույթի և այս ամենի համար:
Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունն այնպես, որ դա որևէ կերպ չխոչընդոտի այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի 45-ամյա մի բնակչի:
Հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Իրենք արել են իրենց դատողությունները: Ես իմ կատարած աշխատանքի վրա վստահ եմ։ Թող իրավապահ մարմինները որոշեն՝ կա՞ն չարաշահումներ, թե՞ ոչ։ Երբ դա լինի, այդ ժամանակ էլ կխոսեմ»: