Պաշտպանության նախարարությունը առաջարկում է հայտարարել վարժական հավաքներ՝ 40 օր ժամկետով

Պաշտպանության նախարարությունը Կառավարություն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը։

Ըստ նախագծի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին  ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով,  անհրա­ժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման համար։

Առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր թվով 316 քաղաքացու, որոնցից 220–ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Սահմանել, որ վարժական հավաքներում ներգրավվում են`

հրթիռահրետանային մասնագիտություններով` 159 պահեստազորային, որոնցից`

պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 12-18-ը ներառյալ.

պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 12-21-ը ներառյալ.

պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 14-20-ը ներառյալ.

պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 19-28-ը ներառյալ,

հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 6 պահեստազորային`   2019 թվականի նոյեմբերի 18-24-ը ներառյալ,

կապի մասնագիտություններով` 23 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 6-12-ը ներառյալ,

հետախուզական մասնագիտություններով` 95 պահեստազորային, որոնցից`

պահեստազորային` 2019 թվականի հոկտեմբերի 22-31-ը ներառյալ.

պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 19-25-ը ներառյալ.

պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 19-28-ը ներառյալ,

տեխնիկական մասնագիտություններով` 33 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 4-10-ը ներառյալ:

Նշենք, որ նախագծի զեկուցողը Կառավարությունում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է. նախագիծը ներառված է Կառավարության հոկտեմբերի 3-ի չզեկուցվող հարցերի շարքում։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս