
Ալեգրին հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդով». նա անգլերեն է սովորում

«Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է The Guardian-ը:
Իտալացին հետաքրքրված է Պրեմիեր լիգայում աշխատանքով և «Մանչեսթեր Յունայթեդին» դիտարկում է՝ որպես հավանական գործատու, եթե ակումբը որոշի աշխատանքից հեռացնել Օլե-Գունար Սուլշերին:
Այս պահի դրությամբ, մանկունյանցիները չեն ծրագրում հեռացնել նորվեգացուն, բայց 52-ամյա Ալեգրին կընդգրկվի «Մանչեսթեր Յունայթեդի»՝ երկու-երեք մարզիչներից բաղկացած կարճ ցուցակում, եթե Սուլշերը, այնուամենայնիվ, հեռանա իր պաշտոնից:
Հաղորդվում է, որ տվյալ պահին Ալեգրին անգլերեն է սովորում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը