Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ կոնյակի շուկայում կատարված ուսումնասիրություններին:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ խորհրդարանում քվեարկության կդրվի վաղը՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին։ Քվեարկության համար հատկացված է մեկ ժամ։
Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները դժվար է համարել քաղաքական և, ընդհանրապես` որևէ քաղաքագիտական տեսության մեջ տեղավորվող գործընթաց, քանի որ այն իշխանությունը, որն այսօրվա իշխանությունը՝ չի համապատասխանում ոչ մի գաղափարական հիմքի ու հոսանքի։ Հայտնի փաստ է, որ դեռևս ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն ու իր կուսակցությունն «իզմեր» չունեն, այսինքն, եթե փորձենք հստակեցնել, ստացվում է, որ Փաշինյանի ասածը կարելի է մեկնաբանել՝ որպես գաղափարազուրկ, ինքնաբուխ մի համախառն խումբ, որը պարբերաբար հանդես է գալիս ինչ-ինչ հոդաբաշխ հայտարարություններով։
Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց նախօրեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում բենզինի, դիզվառելիքի, ավիավառելիքի շուկայում:
ՆԱՏՕ-ն կշարունակի Վրաստանի հետ համագործակցությունը խորացնել դաշինքին նրա հնարավոր անդամակցության նախապատրաստման շրջանակներում եւ ապահովել, որ Սեւ ծովը կայունության աղբյուր մնա տարածաշրջանի համար:
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հիասթափված է «Իմ քայլը» խմբակցության՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծից։ Այս մասին այսօր խորհրդարանում, դիմելով խմբակցության ղեկավարին, ասաց Բաբաջանյանը։
Փարիզում պրեֆեկտուրայի շենքի վրա հարձակման զոհ է դարձել չորս մարդ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
«Ժողովուրդ ջան, քավոր-սանիկական կապերն իրավական կատեգորիա չեն։ Կարող է վաղը մենք էլ քավոր-սանիկական հարաբերություններ ունենանք»,- ասաց Պետրոսյանը՝ կրկնելով, որ ներկայացված նախագիծն իրավական խնդիր ունի։
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ մի խումբ պետական և հասարակական գործիչներ, ինչպես նաև հանրային հատվածի ներկայացուցիչներ պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հոկտեմբերի 3-ին չեղարկել է այցը Թուրքիա:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 60 մլն դոլար է հատկացրել ինըկիլոմետրանոց թունելի շինարարության համար, որը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու բաղկացուցիչ մասն է։
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր խորհրդարանում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին, նշեց, որ, եթե նախագծի վերաբերյալ խորհրդարանական խմբակցությունների կոնսենսուսը կարևոր էր, ապա խմբակցություններին պետք էր նախագծի մասին նախապես տեղեկացնել, ոչ թե պոստ-ֆակտում։
Հոկտեմբերի 3-ին 5-րդ զորամիավորումում, ռազմավարական զորավարժության պլանի համաձայն, կազմակերպվել է պաշտպանական մարտական գործողության սցենարի խաղարկում: Ստուգվել են ներգրավված ստորաբաժանումների հրամանատարների գործողությունները պայմանական մարտական իրավիճակում, ընդունված որոշումների իրատեսությունը և համապատասխանությունը ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ենթակա զորքերի ղեկավարման հմտությունները:
«Ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, որը ունենում է հայ-ադրբեջանական զինվորը»,- կարդում է Արման Եղոյանն ու հարցնում՝ արդյո՞ք. ենթադրվում է, որ իրենք, ըստ Թովմասյանի, սահմանի մյուս կողում կանգնած ադրբեջանցիներն են։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել Եվրամիությանը՝ պատրաստակամություն հանդես բերել Brexit-ի շուրջ գործարքի հասնելու հարցում, հայտարարելով, որ այլապես Մեծ Բրիտանիան պատրաստ է ԵՄ-ն լքել առանց համաձայնագրի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին հանրապետության կենտրոնական հատվածներից մեկում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ռազմավարական զորավարժություններին:
Ռազմավարական զորավարժության շրջանակում 4-րդ զորամիավորման հրետանային դիվիզիոնի ներգրավմամբ անցկացվել են հրետանային տեխնիկան երթայինից մարտական վիճակի բերման, կրակային դիրքերի զբաղեցման և արդյունավետ կրակի վարման մարզումներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին:
Լոնդոնում էկոակտիվիստները, որոնք բրիտանական իշխանություններից պահանջում են ավելի լուրջ գործողություններ ձեռնարկել շրջակա միջավայրի պաշտպանության համար, հոկտեմբերի 3-ի առավոտյան արյուն նմանակող կարմիր գույնի հեղուկ են լցրել ֆինանսների նախարարության շենքի վրա:
Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, հոկտեմբերի 3-ի երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի տանկային ստորաբաժանումը, ռազմավարական զորավարժության շրջանակում զորքերին աջակցելու նպատակով, հիմնական ուղղությամբ անցել է հարձակման:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Դիլիջանի սոցիալական ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ նպաստառուների ցուցակում ընդգրկելու նպատակով քաղաքացիներից գումար պահանջելու և ստանալու, խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև Դիլիջան քաղաքի երեք բնակիչների:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտեց՝ Հրայր Թովմասյանն իրենց կուռքը չէ, իրենք էլ նրա ֆան ակումբի անդամ չեն, և եթե իրենք նկատեն որևէ կարգապահական խախտում, ապա սահմանափակումներ չկան, և այդ մասին կբարձրաձայնեն։
Հայաստանում շաքարավազի շուկա են մուտք գործում ներմուծող նոր ընկերություններ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ավելացնելով, որ շաքարավազի գնի իջեցումը տեղի չի ունեցել դեմպինգի պատճառով, այն տատանվում է բորսայում առկա գնի շուրջ։
Պաշտպանության բանակում սեպտեմբերի 24-ից մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում, բանակի հակահարվածային խմբավորման և հարավային ուղղությունում գործող մի շարք զորամասերի հետ, հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ: