«Այ դրա տակից դուրս գալ չենք կարող». Գեղամ Մանուկյան

ՀՅԴ-ական գործիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեր երկրում անցնող 30 տարվա շատ դժբախտությունների փուլերում (Աղետի գոտու թալան, հոկտեմբեր 27-ի սպանդ ու պետական հեղաշրջման փորձ, մարտի 1-ի խառնակչություն, տարաբնույթ մուտիլովկաներ) ակտիվ դերակատարում ունեցած, հիմա արդեն հեղափոխական իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը շատ կուզեի անդրադառնալ։ Բայց կների ինձ Արփինե Հովհաննիսյանը, նրա հայտարարությունը ոչինչ է հիմա շարունակվող մեկ այլ մեղսագործության դեմ։ Բանակ չծառայածների, թռածների, քաղաքական հատուկ պատվեր ունեցողների, դիլետանտների միջոցով Ապրիլյան պատերազմի «քննության» անվան տակ, վաղը ռումբ է դնելու մեր երկրի անվտանգության գլխավոր երաշխավոր Հայոց ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, հրամկազմի տակ։ Այ դրա տակից դուրս գալ չենք կարող։ Արփինեին էլ վիրավորանքը՝ արհամարհանքի արժանի է։ Մնացյալի մասին՝ արդեն մեր եթերում… Իմ «Անկեղծ ասած» ծրագրում։

Հ.Գ. Բայց ոնց որ չեմ տեսնում Իմ քայլը խմբակցության մեր շատ ակտիվ գործընկերուհիների արձագանքը։ Հաաաա։ 90-ականների թալանչի հհշ-ականներին չի կարելի նեղացնել։ Հիմա թիրախում մենակ թալանչի հանրապետականնե՞րն են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031