Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արփինե ջան, անկախ քաղաքական հայացքների նմանությունից կամ տարբերությունից, անկախ տարբեր հարցերի շուրջ ունեցած պատկերացումներից, ես հիմա ներողություն եմ խնդրում բոլոր` քեզ մարդկային վիրավորանք հասցրած տղամարդկանց կողմից։ Ներողություն»։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է հաջորդ ուսումնական տարվա սկզբից Հայաստանի բոլոր դպրոցներում ներդնել հեռավար ուսուցման համակարգ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է հասնել նրան, որ Լարսի անցակետը բեռների ազատ տեղաշարժն ապահովի Եվրասիական տնտեսական միության տրամաբանությանը համապատասխան:
«38.000 ուսուցիչների մի մասը՝ 7-8000-ը, տնօրեններ են, ուսմասվարներ են, որոնց ժամերը շատ քիչ են դպրոցում, օրինակ՝ 8 ժամ, այդ ժամաքանակի աշխատավարձն ինքնին պարզ է, որ կազմելու է մոտ 30.000 դրամ, դրա 10 տոկոսը չնչին թիվ է: Ուսուցիչներից մի 10-15 հազարն էլ կես դրույք են, իրենց աշխատավարձն էլ է քիչ»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ։ Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին երրորդ նախագահի գրասենյակից:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին, ով ավարտում է իր լիազորությունները Հայաստանում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ խորհրդակցություն էր հրավիրել, որպեսզի ևս մեկ անգամ արձանագրեր կոռուպցիայի դեմ պայքարում առկա խնդիրները:
ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ից շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը:
Այս էակի առնվազն ոչ տղամարդկային վարքագիծը ի ցույց է դնում այսօրվա իշխանության իրական էությունը: Դուք անզոր եք բովանդակային դաշտում քննարկում ծավալել Արփինե Հովհաննիսյանի հետ ու դիմում եք վիրավորանքի: Եվ սա դուք համարում եք բարոյական ու տղամարդավայել…
Եվրասիական տնտեսական միության տարածքում առկա 60-ից ավելի խոչընդոտների ու արգելքների լուծման հարցը ներառված է համատեղ աշխատանքների օրակարգում. դրանց լուծումը կիրականացվի կգնան քայլ առ քայլ:
Թուրքիայի արտգործնախարարը բավականին ցավագին է ընդունել Թուրքիայում մամուլի անազատության և մարդու իրավունքների խախտման մասին Ֆրանսիայի նախագահի քննադատությունները: Մակրոնը նաև քննադատել է Թուրքիայի վարած քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ։
Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և «Միլանի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն պատրաստ է գլխավորել իտալական ակումբը, եթե ակումբի ղեկավարությունը որոշի հեռացնել Մարկո Ջամպաոլոյին:
«Դուք, ասում է, պահպանում եք նախկին իշխանությունների Սահմանադրությունը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, Պնտրական օրեսգիրքը, կարմիր գիծն ու արագաչափը, սուպերվարչապետությունը, բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի ծախսերն ու դրանից բխող թանկարժեք ծառայողական մեքենանենրն ու առանձնատները, գործազրկության տեմպերը, տնտեսական աճի տեմպերը, քաղաքական մենաշնորհները, Ամուլսարը, կոնվենցիան։ Հիմա… ի՞նչ պատասխանեմ այդ քաղաքացուն»,- դիմելով վարչապետ Փաշինյանին՝ասաց Ուրիխանյանը։
Քաղաքակիրթ և կայացած համակարգի դեպքում իր թիմը առնվազն կպահանջեր հրապարակավ ներողություն խնդրել, իսկ համարժեքության դեպքում կհեռացներ նման գռեհկության համար: Բայց, ցավոք, դա տեղի չի ունենա, և ենթադրում եմ իշխող ուժը գնահատելով մարդկանց արձագանքը կբավարարվի հարցազրույցներում հպանցիկ ափսոսանք հայտնելով…
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
«Վերջերս իրավիճակը շփման գծում բավականին հանգիստ է, միջադեպեր քիչ են տեղի ունենում, և դրանք շատ խոշոր չեն: Կայացել է զոհերի մարմինների փոխանակում, պատրաստվում է կալանված մարդկանց փոխանակում՝ քիչ քանակությամբ, սակայն այնուամենայնիվ ինչ-որ գործընթաց տեղի է ունենում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սերտորեն աշխատում են ԱԳ նախարարների հետ»:
Սեպտեմբերի 27-ից հետո, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի հետ պատահած միջադեպը տեղի ունեցավ, շատերը, հատկապես՝ իշխանական շրջանակները, անվերապահորեն դատապարտեցին երիտասարդների արարքը։
Հրայր Թովմասյանը միաժամանակ նշել է, որ իր կյանքում երբեք ձեռքով չի բարևել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա հետ մեկտեղ նույն սենյակում չի գտնվել։
ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի առթիվ պարզվում է ոչ թե քրեական գործի հարուցումն է մերժվել, այլ հարուցված քրեական գործը կարճվել է եւ որոշվել քրեական հետապնդում չիրականացնել ենթադրյալ բռնարարի նկատմամբ։
«Մենք կոչ ենք անում նման նախագծերի պարագայում առնվազն ինֆորմացիայի տիրապետելու մակարդակով մեզ հետ համագործակցել, չնայած դրան ի պատասխան ստանում ենք հորդորներ, որ չսովորեցնենք ԱԺ-ին ինչպես աշխատել»,- ասաց Թորոսյանը։
Երեկ տեղի է ունեցել «Իջեւան» բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որից հետո թեկնածուներից մեկը հանդես է եկել անպատասխանատու հայտարարություններով:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հոկտեմբերի 2-ին ելույթ ունենալով կառավարության նիստում, հայտարցարել է, որ չի համաձայնել ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ բանակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, քանզի չի հավատացել, որ այդ հանդիպումը Թեհրանի շահերից է բխում:
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական զորավարժության շրջանակում զորամիավորման ստորաբաժանումները համալրած պահեստազորայինների պարգևատրման արարողություն:
Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը հոկտեմբերի 3-4-ին այցով կգտնվի Վրաստանում: Հանրապետության ԱԳ նախարարության տեղեկատվության համաձայն, պատվիրակությունը, որի կազմում կլինի դաշինքի 29 անդամ պետությունների մշտական ներկայացուցիչը, կգլխավորի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Հայտնի փաստ է, որ քաղաքական ընդդիմությունը քաղաքական համակարգերի բնութագրիչներից մեկն է և կոչված է գործող իշխանության կողմից անտեսված խնդիրները բարձրաձայնել և հետամուտ լինել դրանց կատարմանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին և փառատոնի գլխավոր մենեջեր Ինիակի Սորոային:
Պատգամավորի հարցին՝ իսկ Լուկաշենկոն որտե՞ղ էր, Փաշինյանը պատասխանեց, որ Բելառուսի նախագահի ընտանիքում դժբախտություն էր պատահել և նա ավելի վաղ է մեկնել Հայաստանից՝ սգո արարողություններին մասնակցելու համար։
«Իսկ անձնական դաշտ չէի ցանկանա մտնել, քանի որ ի տարբերություն Սանասարյանի, ես իրեն չեմ կարեկցում, հակառակը՝ կարծում եմ, որ նա պետք հետևություններ անի վերջին առնվազն կես տարվա գործողություններից՝ իր ապագան պլանավորելու գործում»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ՀՀ ՊՆ զորամասի սպային՝ Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փարիզում ընթանում է «Ցասման երթը»՝ ընդգրկուն ակցիա, որը կազմակերպվել է ոստիկանության ֆրանսիական արհմիությունների կոչով: