
ՍԴ-ի շուրջ գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն. Հրայր Թովմասյան

«Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ»,- այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «#ՕրաԽնդիր» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:
«Իմ կարծիքով՝ այս պրոցեսը քաղաքական է: Այն մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը որպես արգելապատնեշ, խոչընդոտ, որպես մարմին, որը մի պահի կարող է քաղաքական որոշումներին ասել՝ «ստոպ», որովհետև դրանք հակասում են Սահմանադրությանը»,- ասաց ՍԴ նախագահը: