Բաժիններ՝

«Նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած հանրապետության տարածք ներխուժում է արկտիկական ճակատ». Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջում գրում է. «Նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։ Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում պոռթկումները մինչև 15-20մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում է ծովի մակերևույթից 1700մ և ավելի բարձրության վրա կտեղա առաջին ձյունը։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բոլոր մարզրերում կնվազի 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կդիտվեն առաջին բացասական ջերմաստիճանները, օդում -1․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան»։

Նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։ Բոլոր…

Gepostet von Gagik Surenyan am Mittwoch, 30. Oktober 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս