Բաժիններ՝

Արդարադատության նախարարության բյուջեն կավելանա 344 մլն դրամով

ՀՀ Արդարադատության նախարարության բյուջեն 2020թ. կավելանա 344 մլն դրամով: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Արդարադատության նախարարությանը 2020թ. բյուջեով հատկացված է 17.3 մլրդ դրամ, որը շուրջ 344 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա բյուջեի համեմատ»,- ասաց Ջանջուղազյանը:

Ջանջուղազյանը նշեց, որ նախատեսված ֆինանսական միջոցների տեսակարար կշիռ ուղղվելու է քրեակատարողական համակարգի պահպանմանը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնալով նախարարության ծառայողական մեքենաների թվին՝ նշեց, որ մինչև 2019թ. ավարտը դրանց թիվը կրճատվելու է:

«Այս պահին նախարարությունում առկա է 9 տրանսպորտային միջոց, որոնցից մինչև տարվա վերջ մնալու են 4-ը: Արդեն համապատասխան գործընթացը սկսված է»,- ասաց Բադասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031