
Ադրբեջանը գնում է սադրանքների. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ սադրանքներից և Հայաստանի պետական սահմանին լարում առաջացնելուց: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հովհաննիսյանը: