Ստացեք Յունիբանկից մինչև 5 մլն ՀՀ դրամ սահմանագծով վարկային քարտ

Հայաստանում սպառողական վարկավորման առաջատարներից մեկը` Յունիբանկը, հաճախորդներին առաջարկում է մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարով վարկային գիծ: Վարկը կարելի է ձևակերպել բանկի 51 մասնաճյուղերից ցանկացածում: Միջոցները տրամադրվում են մինչև 5 տարի մարման ժամկետով և  սկսած 14,9% տարեկան տոկոսադրույքով:

– Մեր բանկի ծառայություններից օգտվում է Հայաստանում ապրող և աշխատող բնակչության մեկ երրորդը: Սպասարկվող քարտերի քանակով Յունիբանկն առաջատարներից  մեկն է: Մենք բարձր ենք գնահատում հաճախորդների վստահությունը և ձգտում ենք ապահովել սպասարկման բարձր որակ:

Ամսական Յունիբանկը տրամադրում է ավելի քան 2 000 քարտային վարկ, որը կարելի է ստանալ ոչ միայն բանկի մասնաճյուղերում, այլ նաև գործընկերների սպասարկման կետերում: Մինչև 500 հազար ՀՀ դրամ գումարով վարկային քարտ կարելի է ստանալ նաև` ձեռքբերելով ապրանքներ ապառիկ բանկի ավելի քան 100 գործընկեր խանութ սրահներում: Գումարը կհաստատվի տեղում` հենց խանութում գտնվող Յունիբանկի սպասարկման կետում:

Նույն կերպ` արագ և պարզ կարելի է մարել վարկերը: Հաճախորդն իր ընտրությամբ կարող է մոտենալ բանկի մասնաճյուղ, օգտվել տերմինալից կամ բանկի մոբայլ հավելվածից:  UniMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Play Market –ից:

 

Տեսանյութեր

Լրահոս