Ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ մայիսի 29-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվող 20-ամյա Աշոտ Բ.-ն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը հանրաքվեի դնել, երբ ուկրաինացիները դրան պատրաստ կլինեն։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մինչեւ 5 միլիոն դոլար պարգեւ է առաջարկում Փհենյանի կողմից հակահյուսիսկորեական պատժամիջոցների խախտման վերաբերյալ տեղեկությունների համար:
Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արտուշ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ Սամվել Բաբայանի կողմնակիցները շրջանի համայնքների ղեկավարների նկատմամբ բռնություններ են գործադրում:
Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը ստեղծվել է մի նպատակով՝ պարզելու համար, թե արդյո՞ք մեր զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ զարգացումներին, բայց ոչ թե ինչ-որ մեկին պատժելու համար, այլ երաշխավորելու, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել:
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը նշելու արարողությունից՝ ցանկանալով վերջակետ դնել այդ հարցի տարաբնույթ շահարկումներին սոցիալական ցանցերում:
«Մերժիր Սերժին»-ը շատ արագ վերածվեց «Մերժիր Հանրապետականին», հետո էլ սահուն «Մերժիր բոլոր կուսակցություններին», դա էլ տառացիորեն վերջին մեկ ամսում դարձավ «Մերժիր դատավորներին» և «Մերժիր Արցախի ղեկավարությանը», և այսպես մերժման շրջանակը աստիճանաբար ընդլայնվում է, իր մեջ ներառելով երկրում գործող ցանկացած կառույց կամ անձ, որ մինչ այժմ չի հայտնվել Փաշինյանի և իր կողմնակիցների անմիջական վերահսկողության ներքո՝ լինի դա համալսարան, օպերային թատրոն, ընդիմադիր լրագրող, թե հանրային գործիչ։
Ինչպե՞ս են ընթանալու Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի և այլոց աղմկահարույց դատական գործերը, մինչև բարեփոխումներն ի կատար ածվեն դատական համակարգում: Այս հարցն այսօր ԱԺ-ում լրագրողներն ուղղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 5-ին ժամը 10.30-ից մինչև ժամը 16.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երիտասարդական և Պիոներական փողոցների բազմաբնակարան շենքերի, մինչև 17.00-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը:
Դիտարկմանը, որ Բակո Սահակյանն ասել է, որ չգիտի Արցախում նման դավադիր ուժերի, եթե իմանա, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկի, Փաշինյանն արձագանքեց. «Շատ լավ»:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհթիևը հանդես է եկել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին կոնցեպտուալ հոդվածով։
«Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի կարգավիճակ ստացել է Հանրապետության նախագահի որոշմամբ դեռևս 2018թ. աշնանը, երբ խորհրդարանում գործում էր բոլորովին այլ մեծամասնություն: Եվ խորհրդարանի այդ մեծամասնությունը քաղաքական քմահաճույքով մերժել է ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածուին»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչների շրջանում չի տեսնում մարդկանց, որոնք բավականաչափ տաղանդավոր լինեին 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հետ մրցակցելու համար:
«Եթե կազմակերպված ակցիա էր, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի, և բոլոր այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ պատասխանատվության են ենթարկվելու: Ես չեմ ուզում վերադառնալ այն բառապաշարին՝ ասֆալտին փռել, պատերով տալ, բայց ասում եմ՝ որևէ մեկը մեր բարեկրթությունը թող հանկարծ չշփոթի թուլության հետ»:
«Ես ասել եմ, որ չեմ կարող գնահատել որևէ դատական ատյանի որևէ որոշման օրինականությունը կամ ապօրինությունը՝ ոչ թե, որ կարծիք չունեմ, այլ դա իմ իրավասության մեջ չի մտնում, բայց փաստն այն է, որ այսօր ՀՀ դատական համակարգը չունի ՀՀ ժողովրդի վստահությունը»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայում չի դիտարկում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին պետական պաշտոնի նշանակելը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ այսօր էլ կան դատավորներ, որոնց վեթինգի ենթարկելու դեպքում որևէ խնդիր չի գտնվի, սակայն կան նաև դատավորներ, որոնք ընդհանրապես բան չունեն անելու:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Սուդանի մայրաքաղաք Հարթումում վրանային ճամբարը ցրելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 60-ի:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է «Ստեփանակերտ սերվիս» ընկերություն եւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ:
Ճապոնիայի ոստիկանությունն առգրավել է սինթետիկ թմրանյութերի՝ երկրի պատմության մեջ խոշորագույն խմբաքանակը՝ շուրջ 1 տոննա ընդհանուր քաշով:
Տեսարանների բազմազանությունն ապահովելու համար, առանց խղճի խայթ զգալու, քաղաքական հաշվեհարդարների նպատակով խաղում ենք «մարտի 1-ի», իսկ շուտով նաև ապրիլյան քառօրյայի զոհերի հարազատների էմոցիաների վրա: Իսկ լրատվամիջոցներն ու սոցցանցերը, մեխանիկորեն, առանց մեկ րոպե անգամ մտածելու, լույսի արագությամբ տարածում են ցանկացած բնույթի ճիշտ և կեղծ տեղեկությունները:
Հունիսի 5-ին՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրը, Դանիայում մեկնարկել են Ֆոլկետինգի (միապալատ խորհրդարանի) ընտրությունները: 179 մանդատի համար պայքարելու են 13 կուսակցությունների 900 թեկնածուներ։
«Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները ո՛չ վարչապետն ու իշխանությունը, ո՛չ ընդդիմությունն ու քաղաքացիները չքննարկեն»։
Երեկ երեկոյան Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ անհայտ անձինք թալանել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան։
ԿԺԴՀ-ն Վիետնամին խնդրել է պարտքով 300 հազար տոննա պարենամթերք տրամադրել իրեն: Այդ մասին հայտնել է «Չունան իլբո» հարավկորեական թերթը՝ վկայակոչելով սեփական բարձրաստիճան աղբյուրներ:
Ավստրալիայի ոստիկանությունը նույնականացրել է այն հրաձիգին, որը նախօրյակին Դարվինում (Հյուսիային տարածքի տարածաշրջանի վարչական կենտրոն) կրակ էր բացել Palms հյուրանոցի կենվորների վրա:
Հունիսի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորությունը:
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում հուիսի 5-ի առավոտյան խափանում է դիտվում միանգամից մի քանի երկրում: