
Ճապոնիայի ոստիկանությունը 556 մլն դոլարի սինթետիկ թմրանյութեր է առգրավել. Kyodo

Ճապոնիայի ոստիկանությունն առգրավել է սինթետիկ թմրանյութերի՝ երկրի պատմության մեջ խոշորագույն խմբաքանակը՝ շուրջ 1 տոննա ընդհանուր քաշով: Այն ծովով բերվել է Իձու թերակղզու ափ՝ Հոնսյու կղզու կենտրոնական մասում: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով քննչական մարմիններին:
Գործակալության տվյալներով՝ սեւ շուկայում այդ բեռը կարող է արժենալ շուրջ 60 միլիարդ իեն (մոտավորապես 556 միլիոն դոլար):
Հետաքննությունը գտնում է, որ թմրանյութերը բերվել են Հոնկոնգից: 2018 թվականին Ճապոնիայում ընդամենն առգրավվել են շուրջ 1,1 տոննա մաքսանենգ թմրանյութեր: Ներկայիս խմբաքանակը գործնականում համապատասխանում է այդ ծավալին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: