Բաժիններ՝

Դանիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Հունիսի 5-ին՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրը, Դանիայում մեկնարկել են Ֆոլկետինգի (միապալատ խորհրդարանի) ընտրությունները: 179 մանդատի համար պայքարելու են 13 կուսակցությունների 900 թեկնածուներ։

Օրենսդիր մարմնում չորս տեղ նախատեսված է երկու ինքնավարությունների՝ Գրենլանդիայի եւ Ֆարերյան կղզիների համար: Նրանք թագավորության կազմում օգտվում են լայն ինքնակառավարման իրավունքից: Voxmeter սոցիոլոգիական կենտրոնի ամենավերջին հարցումը վկայում է այն մասին, որ քվեարկությունից հետո 74 մանդատ բաժին կհասնի աջ կենտրոնամետ կապույտ դաշինքին. 101 մանդատ՝ կարմիր ձախ կենտրոնամետ դաշինքին:

Առաջինը ներառում է Սոցիալ-դեմոկրատական, Սոցիալ-լիբերալ եւ Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունները, ինչպես նաեւ «Միասնական ցուցակ-«Կարմրականաչ միություն» եւ «Այլընտրանք» կուսակցությունները: Երկրորդը՝ Լիբերալ կուսակցությունը (Վենստրե), Դանիայի ժողովրդական եւ Պահպանողական ժողովրդական կուսակցությունները, ինչպես նաեւ Լիբերալ դաշինքը:

Այդպիսով, կապույտ դաշինքը 16 մանդատ կկորցնի 2015 թվականի խորհրդարանակն ընտրությունների համեմատությամբ, իսկ կարմիր դաշինքը ցույց կտա վերջին 50 տարվա լավագույն արդյունքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս