Բաժիններ՝

Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Twitter սոցիալական ցանցի աշխատանքում հուիսի 5-ի առավոտյան խափանում է դիտվում միանգամից մի քանի երկրում: Այդ մասին հաղորդվում է Downdetector ծառայության էջում, որը հետեւում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:

«Twitter-ի աշխատանքում խնդիրներ են դիտվում ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով ժամը 21:28-ից (Երեւանի ժամանակով 05:18-ից)»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ:

Միկրոբլոգների ցանցի աշխատանքում տեղ գտած խափանումների մասին առավելապես հայտնում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի օգտատերերը: Խնդիրների են բախվել նաեւ եվրոպական այլ երկրներում, ինչպես նաեւ Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում եւ Ռուսաստանում:

Օգտատերերի մեծ մասը (81 տոկոսը) գանգատվում է Twitter-ի ինտերնետ-կայքի աշխատանքից, 10 տոկոսը հայտնել է Android շարժական օպերացիոն համակարգում հավելվածի, եւս 8 տոկոսը iOS օպերացիոն համակարգում հավելվածի աշխատանքի խափանումների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս