
Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի աղմկահարույց դատական գործերի մասին

Ինչպե՞ս են ընթանալու Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի և այլոց աղմկահարույց դատական գործերը, մինչև բարեփոխումներն ի կատար ածվեն դատական համակարգում: Այս հարցն այսօր ԱԺ-ում լրագրողներն ուղղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Ես պատկերացնում եմ, որ այդ գործերը պետք է ընթանան բոլորի իրավունքների լիարժեք պահպանությամբ»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նա կարևորեց, որ փաստաբանների, պաշտպանների գործունեության համար պետք է բոլոր անհրաժեշտ երաշխիքները ձևավորվեն. «Պաշտպանների վերաբերյալ չպետք է թույլ տալ որևէ նեգատիվ, վիրավորական, ատելության որևէ արտահայտություն: Եվ բոլորի իրավունքների պաշտպանությամբ պետք է ընթանան և պետք է երաշխավորվի կողմնակի ազդեցությունը դատարանների վրա»:
Վարչապետը նշեց, որ դատարանների վրա ազդեցությունների հետ կապված՝ հետաքննություն է իրականացվում, և եթե պարզվի, որ ոչ մի ազդեցություն չի եղել, շատ ավելի լավ. «Հիմա պետք է ավելի զգոն լինել, որպեսզի ոչ մի կողմնակի ազդեցություն չլինի դատարանների վրա»: