Ոստիկանությունը պարզել է Ավստրալիայի հյուրանոցում չորս մարդու գնդակահարած տղամարդու ինքնությունը
Ավստրալիայի ոստիկանությունը նույնականացրել է այն հրաձիգին, որը նախօրյակին Դարվինում (Հյուսիային տարածքի տարածաշրջանի վարչական կենտրոն) կրակ էր բացել Palms հյուրանոցի կենվորների վրա: Ինչպես մայիսի 5-ին հայտնել է NT News հրատարակությունը, հարձակվողը եղել է Դարվինի 45-ամյա բնակիչ Բեն Հոֆմանը,։
Ոստիկանությունում նշել են, որ Հոֆմանը նախկինում բազմիցս հայտնվել է իրավապահների տեսադաշտում՝ որպես հանցավոր խմբավորման ակտիվ մասնակից եւ դատապարտվել է աննշան հանցագործության համար: Հայտնի է, որ նա մեկ տարի պատիժ է կրել ազատազկման վայրերում եւ հինգ ամիս առաջ պայմանական-վաղաժամկետ ազատ է արձակվել:
Հյուսիսային տարածքի ոստիկանության կոմիսար Ռիս Քերշոուի խոսքով՝ շարժառիթները, որոնք Հոֆմանին դրդել են այդքան ծանր հանցագործության, առայժմ մնում են չպարզված, սակայն սպասվում է, որ մոտ օրերս նրան կառաջադրվի չորս սպանության մեղադրանք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: