«Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին: Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել…»

«Իհարկե, դատապարտելի ակցիա է այն, ինչ իրականացրել են Ադրբեջանի զինված ուժերը, և ՀՀ կառավարությունը դրա հետ կապված ձեռնարկել և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով վերջին օրերին հայկական կողմի ունեցած զոհի դեպքի մասին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ուղիղ կապ հաստատել է Ադրբեջանի նախագահի հետ:

Անդրադառնալով դավադիրների և հողեր հանձնելու խնդրին՝ վարչապետը նշեց, որ այդ մասին խոսել է դեռևս Գորիսում նախընտրական հավաքի ժամանակ:

Ըստ նրա՝ այդ տրամաբանությունն աննախադեպ երևույթից է՝ և՛ ԼՂՂ-ի, և՛ ՀՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումների ժամանակ ինքը ներկայացրել է Արցախի հարցի լուծման վերաբերյալ իր տեսլականը և հետաքրքրվել է՝ համաձա՞յն են դրա հետ, թե՞ ոչ.

«Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ: Եվ երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ՝ ա՛յ էս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էս մարդը դուրս ա գալիս իր օգնականին ասում է՝ գնա Ֆեյսբուքում գրի, թե Փաշինյանը հողերը ծախում ա, ինչի՞ համար ա ինքը դա անում: Ինքը գիտի 100%-ով, թե ինչ ա կատարվում: Եվ ընդ որում՝ երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել: Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին: Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել դրանից առաջ, տեղակ չեն եղել»:

Դիտարկմանը, որ Բակո Սահակյանն ասել է, որ չգիտի Արցախում նման դավադիր ուժերի, եթե իմանա, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկի, Փաշինյանն արձագանքեց. «Շատ լավ»:

«Վտանգները կառավարվում են և արմատախիլ կարվեն»,- հավելեց Ն.Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս