Աստծո արարչագործ ծրագրի մեջ իր կարևոր և ուրույն տեղն ունի Հայկական լեռնաշխարհը. մարդկությունը ստեղծվեց Եդեմի դրախտում, որը մեկնիչների կողմից նույնացվում է Հայկական լեռնաշխարհի հետ, ինչպես նաև մարդկության վերածնունդը սկսվեց Հայաստանից՝ Արարատ լեռան գագաթից, որտեղ հանգրվանեց Նոյ Նահապետն իր փրկության տապանով:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ակտիվ լծվել է Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերին փոխարինող գտնելու գործին:
Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր Եռաբլուրում պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շարունակում է վերականգնվել վնասվածքից:
«Ամենայն հարգանքով ՀՅԴ-ի դիրքորոշման նկատմամբ, բայց զարմանալի է, որ այն պահին, երբ իշխանություն չես լինում, սկսում ես կարևորել բաներ, երբ նախկինում դրա մասին քեզ ասում էին, պատասխանում էիր, թե մենք չենք կարող վնասել բանակցային գործընթացին, ՀՀ-ի և ԱՀ-ի համար ստեղծել պատերազմի ռիսկեր»։
Բաց նամակ՝ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին:
Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը զգալիորեն ավելացել է։ Եթե 2017թ․ Թուրքիայից ստացված ապաստանի դիմումների թիվը կազմել էր 8․483, ապա 2018թ․ այս երկրից Գերմանիա է դիմել 10․655 քաղաքացի։
«Մեր բանակի գլխավոր բացթողումը ժամանակի կորուստն է, մենք շատ ենք ժամանակ կորցնում ոչինչ չանելու վրա»։
Եվրոպական դատարանի ցուցում կատարելը անպատվաբեր գործ չէ, Եվրոպական դատարանը դատական ատյան է, որի անդամ է Հայաստանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշմանը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերոջ՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունը Վենեսուելայում:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է իշխանությունների կողմից տարբեր առիթներով բարձրաձայնվող անցումային անդարադատություն հասկացությանը.
Լրագրողների հետ կարճատև զրույցում Յ. Խաչատուրովը նշեց, որ հայ զինվորին միայն հաղթանակ և առողջություն է մաղթում: «Որևէ բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք, վերջ»,- ասաց Յ. Խաչատուրովը։
Ֆրանսիայում սկսված «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ընթացքում նոյեմբերի 17-ից մինչ օրս մահացել է տասնմեկ մարդ:
«Սխալ մեկնաբանություն է, դա անընդունելի է, քանի որ մեր կողմից բողոք ներկայացնելը գաղտնիք չէր, գիտեք, մինչև իմ իջնելն էր հրապարակվել։ Դատախազությունը տվյալ պարագայում մեղադրանքի կողմ է հանդես գալիս, բնականաբար, ինքն իր ունեցած հիմքերով ու փաստերով ներկայացրել է բողոք, այնպես որ, այստեղ որևէ կողմնակալ դիրքորոշում ներկայացնելու կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություն ներկայացնելու մասին խոսք լինել չի կարող»:
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը պարտադիր է համարում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի կնքումը: Լրագրողների հետ զրույցում Բալասանյանը նշեց, որ այդ համաձայնագիրը միանշանակ պետք է կնքվի:
«Ես հասկացա, որ մեքենաները բերելու ենք մեր անունով ու առք ու վաճառքից 1.5 տոկոս հարկ ենք վճարելու: Դա խնդիր է առաջացնելու: Ո՞վ է որոշել շուկայական գները՝ չգիտեմ: Մարդ չգիտի, թե մեքենայի վրա ինչքա՚՞ն գումար կծախսի, եկամուտն ինչքա՞ն կկազմի, որ դրա համար 1,5 տոկոս հարկ վճարի»:
Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը այսօր ներկայացրել է նաև այն ռազմավարությունը, որ որդեգրելու է վրացական բանակը 2019 թվականին։
Բարձրագույն դատական խորհուրդը բացառում է որևէ միջամտություն արդարադատությանը, և մենք որևէ դատական գործով, որևէ ձևով նույնիսկ տեղեկատվական առումով կոմունիկացիայի մեջ չենք մտնում դատավորների հետ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը։
«Մենք մեր ծառայությունը կազմակերպում ենք այն սկզբունքով, որ յուրաքանչյուր վայրկյան կարող են ռազմական գործողություններ սկսվել: Մնացածը քաղաքական ղեկավարության դաշտն է, բանակցություններն են, որ ընթանում են»,-ասաց նա:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
«Կարծում եմ՝ շեշտադրումն այնպես պետք է անենք, որ եղած փոխգործակցությունն է՛լ ավելի խորացնենք, սա գուցե ավելի իրատեսական գաղափար է։ Պետք է համապարփակ ձևով մոտենալ այս հարցին և տեսնել՝ կա՞ անհրաժեշտություն, կարող է այս պահին դրա անհրաժեշտություն ավելի քիչ լինի, կամ՝ հակառակը»,- եզրափակեց Դ. Բաբայանը։
«Աստված պահապան մեր երկրին և ժողովրդին, մեր Ազգ-բանակին: Հաղթանակներ մեր Զինված ուժերին, հպարտ ծառայություն մեր բոլոր զինվորականներին, համբերություն և երջանկություն նրանց ընտանիքներին և միասնություն մեր ժողովրդին: Պատիվ ունեմ»:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ:
Որոշակի առողջական սահմանափակումներ ունեցող անձանց համար, ովքեր պետք է պարտադիր ժամկետային ծառայության անցնեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը կփորձի 2019 թվականի ընթացքում ծառայության նոր ձևաչափ մշակել:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հրավիրել է ավելի քան 1300 աղքատների, անտունների, փախստականների ու անգամ կալանավորների հունվարի 28-ին Հռոմում դիտելու «Ահեղ դատաստան. Միքելանջելոն և Սիքստինյան կապելայի գաղտնիքները» մուլտիմեդիոն ներկայացումը:
«Դա մեր Արդարադատության նախարարության և համապատասխան հիմնարկների մեծ բացթողումն է: Հացադուլներ միշտ են եղել, բայց այսպիսի մահվան դեպքեր չէին գրանցվում: Կան եղանակներ՝ մարդուն հացադուլից հետ պահելու, կանխելու համար: Փաստորեն տեղի է ունեցել անտարբեր վերաբերմունք: Մհեր Եղիազարյանը համապատասխան օղակների անտարբերության զոհն է: Կարծում եմ՝ պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր անուշադրության են մատնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը:
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 28-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը ձնամաքրման աշխատանքներից հետո բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Հայկական զինված ուժերում վերջին շրջանում հսկայական ծավալի աշխատանք է կատարվել: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել մարտական պատրաստության պահանջների մեջ: Սահմանվել են ավելի հավակնոտ պահանջներ: ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Բանակի օրվա առթիվ, Հանրապետության Նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով: