2018թ․ Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվն աճել է

Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը զգալիորեն ավելացել է։ Եթե 2017թ․ Թուրքիայից ստացված ապաստանի դիմումների թիվը կազմել էր 8․483, ապա 2018թ․ այս երկրից Գերմանիա է դիմել 10․655 քաղաքացի։

Նման արդյունքով Թուրքիան Իրանից և Նիգերիայից հետո վեցերորդ տեղն է զբաղեցրել ամենից շատ ապաստանի դիմումներ ներկայացրած երկրների ցանկում։  Ապաստան տրամադրելու դիմումների թվով 2018թ․ առաջատար եռյակում տեղ են  գտել Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիները։

Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ 2018թ․ ընդհանուր առմամբ 16 տոկոսով նվազել է Գերմանիայից ապաստան խնդրողների թիվը։ Տարվա ընթացքում ստացվել է 185․853 դիմում, ինչը 36․800-ով քիչ է 2017թ․ ստացված դիմումներից։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Սիհոֆերը նշել է, որ ամենից շատ դիմումներ Գերմանիան ստացել էր 2015թ․։ Դրանից հետո դիմումների թիը տարեցտարի նվազում է։ 2015թ․ ստացված ապաստանի հայցերի թիվը կազմել էր 890․000, իսկ 2016թ․՝ 280․000։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս