ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, եթե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցնում է Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնը, նշանակում է՝ նա արդեն զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ։
«Մենք այդ վճռականությունն ունենք, կարիք չունենք ամեն անգամ դուրս գալու և դրա մասին կրկնելու, մենք գիտենք մեր կարողությունները՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու: Մենք գիտենք մեր կարողությունները, բայց ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել այս հարցը, դրա համար է, որ նման գործընթացում պրոգրես ունենալու համար շատ էական է նաև ունենալ նման միջավայր»,- հստակեցրեց Մնացականյանը:
Հայտնի չէ, թե երբ կմեկնարկեն ՀՀ-ԵՄ վիզային ազատականացման բանակցությունները: Այսօր լրագրողների հետ զրույցում թեմային անդրադարձավ Հայաստանում գտնվող ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Արա Մելիքջանյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի, իսկ Արծվիկ Նիկողոսյանը՝ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հունվարի 29-ին հրապարակել է 2018թ․-ի սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցի մասին զեկույցը։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ռուսաստանը համաշխարհային հանրակցության մյուս պատասխանատու անդամների հետ ամեն ինչ կանի, որպեսզի աջակցի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրինական կառավարությանը՝ Վենեսուելայի Սահմանադրությանը եւ ճգնաժամի կարգավորման այն մեթոդներին համապատասխան, որոնք գտնվում են սահմանադրական դաշտում:
Մարտի 1-ի գործով քննությունն ավարտին հասցնելը Հայաստանի համար սկզբունքային հարց է: Ռուսական «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իր համար Մարտի 1-ի գործը սկզբունքային է:
«Մենք չպետք է մեկնաբանություններ անենք, որպեսզի չազդենք այս կամ այն ուղղությամբ նրա վրա; Ուստի խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որ մեկնաբանություններ չեմ անի այդ մասով»:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում խորհրդարանը ձևավորվել է ոչ թե՝ ընտրությունների, այլ՝ նշանակումների հիման վրա, ինչը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ նրա քաղաքական ճաշակով՝ առանց իրական ընդդիմության։
«Ադրբեջանցիներից վրեժխնդիր լինելու պատճառով ուկրաինական բանտում հայտնված ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի հանդեպ տեղի են ունենում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ՝ նրանք ենթարկվում են տանջանքների և խոշտանգումների»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Տեր-Եսայանը և կինոռեժիսոր Խաչատուր Մարգարյանը:
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վերականգնողական փուլը շարունակվում է, դեռևս հստակ ժամկետներ չկան, թե փառաբանված ըմբիշը երբ նորից կմասնակցի մրցաշարերի:
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Արթուր Ղամբարյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
«Մեր արդարադատությունը խայտառակ վիճակում է։ Առաջին իսկ օրվանից, երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ հարուցվեց, և առաջին անգամ նա ձերբակալվեց, ես և մեր կուսակցությունը նշել ենք, որ սա մտահոգիչ է և խայտառակություն։ Այո, կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Պաղեստինյան կառավարությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի Արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում, պաշտոնապես հրաժարական է տվել:
Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է։
Հունվարի 29՝ ժամը 13.50-ն անց 50-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել «Իրոկեզ» տեսակի UH-1 բազմանպատակային ուղղաթիռների վերանորոգմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական RBK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի կառավարության կառուցվածքում սպասվող փոփոխություններին:
Հունվարի 29-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոր նախագահ ունի:
Հայաստանը հետաքրքրված է երկրի տարածքում գազի կամ նավթի տարանցիկ խողովակ կառուցելու նախագծերով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներով ու քննարկումներով բավական հագեցած է համարում Դավոս կատարած այցը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվել է վերացնել տնտեսական մենաշնորհները:
Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հայտնի կոչը վերաբերվում է հակամարտող բոլոր կողմերին, բայց չգիտես ինչու, խաղաղության պատրաստում են միայն Հայաստանի ժողովրդին:
Հունվարի 26-ին՝ ժամը 22.10-ին, բժշկական կենտրոններից մեկից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
ԱԺ նախագահության ընտրություններից հետո խորհրդարանի աշխատանքն ընդհատվեց՝ սպասելով առաջին նիստի օրակարգում կառավարության առաջարկությամբ ընդգրկված հարցերի՝ «Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ» օրենքի նախագծի և Կառավարության ծրագրի քննարկումներին։
Հունվարի 27-ին՝ ժամը 20-ին, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել Հարթավան գյուղի 3 բնակիչ: