«Լրագրողներդ, մեղք չունեք, որ պատկերացում չունեք այդ երևույթի մասին. Նույնիսկ իրավաբանները պատկերացում չունեն»

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է իշխանությունների կողմից տարբեր առիթներով բարձրաձայնվող անցումային անդարադատություն հասկացությանը.

«Դուք՝ լրագրողներդ, մեղք չունեք, որ պատկերացում չունեք այդ երևույթի մասին։ Նույնիսկ իրավաբանները պատկերացում չունեն։ Ես հիմա չգիտեմ, թե այն, ինչի մասին խոսում են, ինչ է դա։ Ես ուսումնասիրել եմ ամբողջ աշխարհի փորձը, գիտեմ դրա հազար տարբեր դրսևորումներ, բայց թե ինչ է մեզ մոտ նախատեսվում, ծրագրվում, կամ այդ ինչ խմբեր են աշխատում, ես մոտիկից տեղեկություն չունեմ»։

Հարցին, թե ինքը՝ որպես մասնագետ, մասնակցո՞ւմ է այդ քննարկումներին, Հարությունյանը պատասանեց. «Բնականաբար, ո՛չ, մենք նման մասնակցություն չունենք, բայց ամբողջ արդարադատության լուրջ, հիմնավոր բարեփոխումների վերաբերյալ մենք մշակել ենք  արդարադատության արդյունավետ հայեցակարգ, որը մեր կայքում տեղադրված է։ Հիմա դրանից ելնելով՝ ռազմավարական զարգացման ուղղություններն ենք մշակում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031