Բաժիններ՝

Նեյմարը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջին խաղը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շարունակում է վերականգնվել վնասվածքից:

Ըստ RMC Sport-ի տվյալների, բրազիլացին հաստատ բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջին հանդիպումը, որը տեղի է ունենալու Անգլիայում, փետրվարի 12-ին:

Նեյմարը դեռևս չի կարողանում լիովին հենվել ոտքի վրա: Սպասվում է, որ նա կազմ կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղին, որը տեղի կունենա մարտի 6-ին:

Նեյմարը վնասվածք է ստացել հունվարի 24-ին՝ Ֆրանսիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակներում կայացած «Ստրասբուրգի» դեմ խաղի ժամանակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031