«Եվրոպական դատարանի ցուցում կատարելը անպատվաբեր գործ չէ». Էդմոն Մարուքյանը՝ Մայրապետյանի գործով որոշման մասին
Եվրոպական դատարանի ցուցում կատարելը անպատվաբեր գործ չէ, Եվրոպական դատարանը դատական ատյան է, որի անդամ է Հայաստանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշմանը։
«Դատարանի որոշումները պետք է կատարվեն և դրանով կարելի է միայն հպարտանալ, որ երկրում օրենքի գերակայությունը, իրավունքի գերակայությունը գերիշխում է։ Թե հիմա ինչ են ուզում ընդունեն, կամ չընդունեն, ես դա չեմ կարող ասել, ես միայն գիտեմ, որ եթե չլիներ նրանց այդ ցուցումը, որևէ այլ պատճառով չէր կարող բավարարվել նրանց հայցը»,-ասաց Մարուքյանը։
Նա նշեց, որ Հայաստանում գործում իրականացվող քննությունը պետք է իրականացվի օրենքի տառին և ոգուն համապատսխան, մարդու տարրական իրավունքները պահպանվեն, հակառակ դեպքում լինելու են նոր որոշումներ և ցուցումներ Հայաստանի դեմ։