Բաժիններ՝

ՊՆ-ն նախատեսում է առողջական սահմանափակումներ ունեցողների համար ծառայության նոր ձևաչափ գտնել

Որոշակի առողջական սահմանափակումներ ունեցող անձանց համար, ովքեր պետք է պարտադիր ժամկետային ծառայության անցնեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը կփորձի 2019 թվականի ընթացքում ծառայության նոր ձևաչափ մշակել:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով բանակից անհիմն առողջական խնդիրներով ազատվելու հարցին:

«Կառավարության որոշումներով կարգավորվել է բանակից անհիմն ազատվելու հարցը: Այժմ մենք ավելի շատ սահմանափակումներով զինծառայողներ ենք զորակոչում, բայց սա ևս խնդրահարույց է: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԶՈՒ-ում ծառայեն իրականում առողջ անձինք»,- նշեց Տոնոյանը:

Անդրադառնալով Զինված ուժերում առկա խնդիրներին՝ նախարարն ընդգծեց, որ իրենք բոլոր խնդիրները հաղթահարում են և անում առավելագույնը, որպեսզի Զինված ուժերի մարտունակությունը պահեն պատշաճ մակարդակում:

Ինչ վերաբերում է մարտական խնդիրները կատարելուն՝ նախարարն ընդգծեց, որ դա պետք է լինի, թե՛ զինվորների և, թե՛ իրենց ծնողների հպարտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031